“Ես հաղթահարում եմ ճգնաժամը” մրցույթի շրջանակներում ուսանողների կողմից ներկայացվել է 36 ռեֆերատ
23.04.2009 | 12:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. Banks.am պորտալի, ՀՀ կառավարության ու Կենտրոնական բանկի կողմից կազմակերպված “Ես հաղթահարում եմ ճգնաժամը” ուսանողական ռեֆերատների մրցույթի շրջանակներում ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը ստացել է 36 ռեֆերատ:
Մրցութային հանձնաժողովի քննարկմանն եւ ներկայացվել հետեւյալ բուհերի ուսանողների աշխատանքները.
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (12 ռեֆերատ),
- Երեւանի պետական համալսարան (9 ռեֆերատ),
- Գավառի պետական համալսարան (3 ռեֆերատ),
- Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա (3 ռեֆերատ),
- Հայաստանի պետական ագրարային համալսարան (2 ռեֆերատ),
- Արցախի պետական համալսարան (2 ռեֆերատ):
Մեկական ռեֆերատ են ներկայացրել Ֆրանսիական համալսարանի, Ռուս-հայկական համալսարանի, Երեւանի գյուղատնտեսական համալսարանի եւ “Հայբուսակ” համալսարանի ուսանողները: Եւս մեկ ռեֆերատ է ներկայացվել Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարության հովանու ներքո գործող Երիտասարդ առաջնորդների դպրոցի ուսանողի կողմից:
Մրցույթի արդյունքներն ամփոփվելու են ապրիլի 28-ին, իսկ հաղթողների պարգեւատրման արարողությունը կայանալու է մայիսի 5-ին` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի, տնտեսական բլոկի նախարարների, Կենտրոնական բանկի Խորհրդի անդամների եւ հատուկ մրցանակներ սահմանած ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ:
Լավագուն ռեֆերատները տեղադրվելու են Banks.am պորտալում:
Առաջին, երկրորդ եւ երրորդ մրցանակակիրները պարգեւատրվելու են, համապատասխանաբար, 150, 100 եւ 75 հազար դրամ մրցանակներով: Մրցույթի մասնակիցների համար հատուկ մրցանակներ են սահմանել 4 ընկերություններ: Telcell վճարային համակարգը եւ “Լիկվոր” դեղագործական ընկերությունը սահմանել են հատուկ դրամական մրցանակներ` յուրաքանչյուրը 50 հազար դրամի չափով: “Գրանթ Թորնթոն Ամիօ”-ն սահմանել է հատուկ մրցանակ երկու մասնակիցների համար` երկամսյա աշխատանքային ստաժավորում ընկերությունում` աշխատանքային պայմանագրի հնարավոր կնքման հեռանկարով: “Արմենբրոկը” սահմանել է հատուկ մրցանակ երեք աշխատանքների հեղինակների համար` “Արցախ ՀԷԿ” ԲԲԸ 100 բաժնետոմս (1 բաժնետոմսի տեղաբաշխման արժեքը 1050 դրամ է): Լավագուն աշխատանքների երեք հեղինակներին կտրամադրվեն, համապատասխանաբար, 50, 30 եւ 20 բաժնետոմսեր:
Մասնակիցների անունները եւ այլ մանրամասները` "Մրցույթ" բաժնում:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: