Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման մասին
23.04.2009 | 09:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երևան /Մեդիամաքս/. Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման մասին:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարությունները եւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտն ապրիլի 22-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
“Հայաստանը եւ Թուրքիան, Շվեյցարիայի միջնորդությամբ, ինտենսիվ աշխատանք են տարել, նպատակ ունենալով կարգավորել իրենց երկկողմ հարաբերությունները եւ զարգացնել դրանք փոխադարձ հարգանքի ու բարիդրացիության ոգով` այսպիսով խթանելով խաղաղությունը, կայունությունը և անվտանգությունը ողջ տարածաշրջանում:
Այդ գործընթացում երկու կողմերը ձեռք են բերել շոշափելի առաջընթաց և փոխըմբռնում: Նրանք համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով: Այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ:
Այս համաձայնեցված հիմքերը դրական հեռանկար են ստեղծում գործընթացի շարունակման համար”, -ասված է հայտարարության մեջ:
ԱՄՆ-ը գտնում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա “առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում”
Միացյալ Նահագները ողջունում են Հայաստանի ու Թուրքիան համատեղ հայտարարությունը հարաբերությունների կարգավորման մասին եւ գտնում են, որ այն պետք է տեղի ունենա “առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում”
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Ռոբերտ Վուդի հայտարարության մեջ:
“ԱՄՆ դիրքորոշումն այն է, որ հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում: Մենք կոչ ենք անում Թուրքիային եւ Հայաստանին շարունակել ջանքերը` համաձայնեցված ձեւաչափին եւ “ճանապարհային քարտեզին” համապատասխան: Մենք պատրաստ ենք համագործակցել երկու կառավարությունների հետ` հարաբերությունների կարգավորմանը սատարելու ու ողջ տարածաշրջանում խաղաղություն, անվտանգություն եւ կայունություն խրախուսելու համար”, - ասված է հայտարարության մեջ:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: