ՄՖԿ-ը ԿԲ-ին կտրամադրի խորհրդատվություն հիփոթեքային վարկավորման զարգացման հարցերով

17.04.2009 | 17:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երևան /Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկը /ԿԲ/ ու Միջազգային ֆինանսական կորպորացիան /ՄՖԿ/ այսօր արձանագրություն են ստորագրել, որի համաձայն ՄՖԿ-ն ԿԲ-ին խորհրդատվական ծառայություններ է տրամադրելու հիփոթեքային վարկավորման առաջնային եւ երկրորդական շուկաների զարգացման հարցերով:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին հայտնել են ՀՀ ԿԲ մամլո ծառայությունում, ՄՖԿ-ի խորհրդատվությունների նպատակն օրենսդրական, նորմատիվ եւ շուկայական նախադրյալների ստեղծումն է Հայաստանում հիփոթեքային վարկավորման զարգացման նպատակով:

ԿԲ-ի եւ ՄՖԿ-ի միջեւ համագործակության շրջանակներում ապրիլի 15-ից 18-ը անց է կացվում սեմինար հիփոթեքային վարկավորման ոլորտի համաշխարհային փորձն ուսումնասիրելու նպատակով: Սեմինարը տեղի է ունենում ՄՖԿ-ի, Հորդանանի, Մալազիայի եւ Ռուսաստանի առաջատար մասնագետների մասնակցությամբ:

 

Դիտում՝ 16377

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW