Երեւան /Մեդիամաքս/. Վրաստանի նախագահ Միխաիլ Սաակաշվիլին շարունակում է քննադատաել ՀՀ տնտեսության վիճակը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությունը, Վրաստանի նախագահը հերթական հայտարարությամբ հանդես է եկել ամերիկյան Newsweek-ում “Ու՞ր են իմ արեւմտյան ընկերները” վերնագրով հրապարակված հարցազրույցում: Պատասխանելով Ռուսաստանի հետ հարաբերություններում փոխզիջումների հնարավորության մասին հարցին` Միխաիլ Սաակաշվիլին ասել է. “Ես պարտավո՞ր էի փոխզիջման գնալ: Եթե ես դա անեի, մենք կլինեինք ինչպես Ղրղզստանը` կորցնելով մեր ժողովրդավարական արժեքները, կամ էլ այնքան աղքատ, ինչպես Հայաստանը, որի տնտեսությունն ամբողջությամբ կախված է Ռուսաստանից”: ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ մարտի 7-ին Վրաստանի նախագահ Միխալի Սաակաշվիլին հայտարարել էր, որ “ՀՀ տնտեսությունը կործանվել է, քանի որ Հայաստանը լիովին կախված էր ռուսաստանյան շուկայից”: Մեկնաբանելով այդ հայտարարությունը` ՀՀ նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը “բացարձակապես անհիմն” էր անվանել Վրաստանի նախագահի կողմից ՀՀ տնտեսությանը տրված որակումները: “Չեմ կարծում, թե նման որակումներ տալը լավագույն տարբերակն է Վրաստանում առկա բազմապիսի խնդիրներից սեփական ժողովրդի ուշադրությունը շեղելու համար”,- ասել էր ՀՀ նախագահի մամլո քարտուղարը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տված հարցազրույցում: Tweet Դիտում՝ 11528