Հայաստանի կապիտալի շուկայի իրավիճակն ավելի լավ է, քան Վրաստանում

07.04.2009 | 09:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի ֆոնդային շուկայում իրավիճակն ավելի լավ է, քան Վրաստանում, կարծում է NASDAQ OMX-ի տարածաշրջանային մենեջեր Յոհան Ֆրեդհոլմը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությունը, նա այդ մասին ասել է Georgia Business Consulting-ի հետ հարցազրույցում:

“Եթե ինձ հարցնեին  2 տարի առաջ, ես կասեի, որ Վրաստանի ֆոնդային շուկան ավելի մեծ ներուժ ունի, քան Հայաստանինը, սակայն ճգնաժամը հակառակն ապացուցեց”,- ասել է NASDAQ OMX-ի տարածաշրջանային մենեջեր Յոհան Ֆրեդհոլմը:

“Հայաստանի ֆոնդային շուկայում իրավիճակը 2 տարի առաջ ավելի վատն էր, քան Վրաստանում, սակայն վերջին ժամանակներս Հայաստանում տեղի են ունեցել դրական զարգացումներ”,- ասել է Յոհան Ֆրեդհոլմը:

Նրա խոսքերով, Վրաստանի ֆոնդային շուկան ունի ոչ միայն իրացվելիության հետ կապված խնդիրներ, այլեւ` կապիտալի շուկայի եւ ֆինանսական համակարգի զարգացման կարիք: 

Դիտում՝ 17168

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW