“Հայբիզնեսբանկը” դարձել է “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի” անդամ

02.03.2009 | 16:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Հայբիզնեսբանկ” ՓԲԸ-ն դարձել է “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ֆոնդային բորսայի անդամ:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի” մամլո ծառայությունում, բորսայի անդամի կարգավիճակում բանկը հնարավորություն կունենա գործարքներ կատարել “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում” շրջանառվող բոլոր գործիքներով` ներառյալ ցուցակման մեջ գտնվող եւ բորսային առեւտրի թույլատրված արժեկտրոնային արժեթղթերը, ինչպես նաեւ պետական պարտատոմսերը, ՌԵՊՕ-ն ու արտարժույթը:

Ներկայումս “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի” անդամներ են հանդիսանում 26 ընկերություններ, այդ թվում` 19 բանկեր:

Դիտում՝ 17261

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW