“ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի” գլխավոր տնօրենը ներկայացրել է բորսայում ցուցակման առավելությունները

27.02.2009 | 17:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի” գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանն այսօր Երեւանում ՙԿապիտալի շուկաները Հայաստանում՚ կոնֆերանսի մասնակիցներին ներկայացրել է բորսայում ցուցակման պայմաններն ու առավելությունները:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Արմեն Մելիքյանն ասել է, որ բորսայում ցուցակման փաստը հատուկ չափորոշիչ է արժեթղթերի որակի համար, այն ընկերություններին թույլ է տալիս ընդլայնել հնարավոր ներդրողների շրջանակը եւ բարձրացնել վարկանիշը:

Ներկայացնելով ցուցակման մանրամասները` Արմեն Մելիքյանն ասել է, որ “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում” ցուցակման գործընթացն իրականացվում է NASDAQ OMX-ի ընդհանուր չափորոշիչներին համապատասխան:

“Բորայում շրջանառվող արժեթղթերի համար միշտ առկա է շուկայական գինը, ինչը թույլ է տալիս բաժնետերերին մշտապես տեղյակ լինել իրենց ներդրումների իրական արժեքի մասին”,- ասել է Արմեն Մելիքյանը:

Դիտում՝ 14077
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW