ՀՀ կորպորատիվ կառավարման խնդիրը տարբերությունն է օրենքների որակի եւ դրանց կիրառման միջեւ
27.02.2009 | 15:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանում կորպորատիվ կառավարման ոլորտի հիմնական խնդիրը տարբերությունն է օրենքների որակի եւ դրանց կիրառման միջեւ, այսօր Երեւանում հայտարարել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի /ՎԶԵԲ/ գլխավոր խորհրդական Ժան Պյերո Սինյան:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հանդես գալով “Կապիտալի շուկաները Հայաստանում” միջազգային կոնֆերանսում` Ժան Պյերո Սինյան ասել է, որ ՎԶԵԲ-ը շահագրգռված է Հայաստանում կորպորատիվ կառավարման օրենսգրքի ներդրմամբ եւ աջակցում է էկոնոմիկայի նախարարությանը դրա կազմման գործում:
“Հայաստանի համար նախատեսված կորպորատիվ կառավարման կանոնները չպետք է կրկնօրինակել իրավական այլ դաշտերից. անհրաժեշտ է ստեղծել կանոնների ժողովածու, որը կհամապատասխանի ինչպես միջազգային նորմերին, այնպես էլ ազգային հայեցակարգին”,- ասել է Ժան Պյերո Սինյան:
Հայաստանում ազգային օրենսդրությանը կորպորատիվ կառավարման համապատասխանության վերաբերյալ ՎԶԵԲ-ի գնահատականների համաձայն` ամենաթույլ կողմերն են տնօրենների խորհուրդների պարտականությունները, տեղեկատվության բացահայտումն ու բաժնետերերի իրավունքները:
Հայաստանում կորպորատիվ կառավարման կանոնների կիրառման առաջնահերթ խնդիրների թվում Ժան Պյերո Սինյան նշել է մենեջմենթի գործառույթների հստակ բնորոշումը, բաժնետերերի եւ մասնագիտացած անձանց համար տեղեկատվության բացահայտումը եւ դիվիդենտների բաշխման քաղաքականությունը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: