Հայաստանում առաջին IPO-ի առավել հավանական թեկնածուները պարտատոմսեր թողարկողներն են
26.02.2009 | 15:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. “Գրանթ Թորնթոն Ամիօ”-ն պատասխանատվություն է զգում ՀՀ գործարար շրջանակների կողմից պրոգրեսիվ ֆինանսական գործիքների կիրառումը խթանելու համար, հայտարարել է “Գրանթ Թորնթոն Ամիօ”-ի բաժնետեր Գուրգեն Հակոբյանը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Գուրգեն Հակոբյանն այդ մասին ասել է այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում` նվիրված վաղը կայանալիք “Կապիտալի շուկաները Հայաստանում” միջազգային կոնֆերանսին, որի կազմակերպիչը “Գրանթ Թորնթոն Ամիօ”-ն է:
“Կոնֆերանսի կազմակերպման համար հիմք է ծառայել հայաստանյան տնտեսության զարգացման գործում կապիտալի շուկաների դերի գիտակցումը, ինչպես նաեւ հայ գործարարների աճող հետաքրքրությունը հանրային գործարքների նկատմամբ”,- ասել է Գուրգեն Հակոբյանը:
Նրա խոսքերով, ՀՀ բազմաթիվ ընկերություններ վերջին տարիների ընթացքում լուրջ առաջընթաց են արձանագրել եւ պատրաստ են նոր ֆինանսական գործիքներ կիրառել:
Գուրգեն Հակոբյանը տեղեկացրել է, որ կոնֆերանսին մասնակցելու են “Գրանթ Թորնթոնի”` կապիտալի շուկաների գծով փորձագետներ Ֆրանսիայից եւ Մեծ Բրիտանիայից, ինչպես նաեւ ՀՀ պետական ու մասնավոր հատվածների ներկայացուցիչներ: Կոնֆերանսի ընթացքում հայ գործարարներին ներկայացվելու են առաջնային հրապարակային առաջարկությունների (IPO) հեռանկարները եւ կապիտալի շուկայի հնարավորությունները:
“ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի” գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը ողջունել է “Գրանթ Թորնթոն Ամիօ”-ի նախաձեռնությունը` ընդգծելով հնարավոր թողարկողների ուսուցման եւ նախապատրաստման կարեւորությունը: “Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը ամենահարմար ժամանակն է հայաստանյան ընկերությունների համար ճգնաժամի դասերը սերտելու եւ դրա ավարտից հետո կապիտալի շուկա դուրս գալու համար”,- ասել է Արմեն Մելիքյանը:
Նա նաեւ նշել է ներկայումս ներդրումներ ներգրավելու հնարավորությունը, հավելելով, որ Հայաստաում առաջին IPO-ն հնարավոր է դեռեւս ընթացիկ տարվա առաջին եռամսյակում:
Գուրգեն Հակոբյանն ու Արմեն Մելիքյանը նշել են, որ Հայաստանում առաջին IPO-ի առավել հավանական թեկնածուները բորսայում արդեն գործող պարտատոմսեր թողարկողներն են, որոնք այդպիսով իրենց համար վարկային պատմություն են ապահովել:
ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ “Կապիտալի շուկաները Հայաստանում” կոնֆերանսի օրակարգը եւ ելույթ ունեցողների ցանկը տեղակայված են http://Capitalmarket.Banks.am կայքում, որը կոնֆերանսի պաշտոնական ինտերնետային գործընկերն է:
Կոնֆերանսի կազմակերպման գործում “Գրանթ Թորնթոն Ամիօ”-ին աջակցում են ՀՀ Կենտրոնական բանկը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան”, Հայաստանում Ամերիկայի առեւտրային պալատը, USAID-ի ՀՀ ֆինանսական հատվածի ամրապնդման ծրագիրը, “Արմենիա Մարիոթ” հյուրանոցը, ՄԵԴԻԱՄԱՔՍ լրատվական գործակալությունը, Business Class եւ “Բազիս” ամսագրերը:
“Կապիտալի շուկաները Հայաստանում” կոնֆերանսի բացումը տեղի կունենա ետրվարի 27-ին, ժամը 11:00-ին “Արմենիա Մարիոթ” հյուրանոցի “Տիգրան Մեծ” սրահում:
Վերջին լուրեր
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
08.04.2025 | 10:11 Նորություններ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել HUMO-ի եւ Arca-ի միջեւ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: