Euromoney-ն ֆինանսական ոլորտի ամենահեղինակավոր միջազգային պարբերականներից մեկն է, իսկ դրա Awards for Excellence մրցանակները ողջ աշխարհում բանկերի ձեռքբերումներն ու ոլորտում ունեցած հաջողությունների ամենահեղինակավոր գնահատականներից են։ Կազմակերպությունը հրապարակել է հոդված՝ ներկայացնելով Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ընթացքը եւ գրանցած հաջողությունները, ինչի շնորհիվ Բանկը վերջերս լավագույնն է ճանաչվել Euromoney-ի մրցանակաբաշխության «Armenia’s Best Digital Bank for Consumers» անվանակարգում:Հոդվածում Euromoney-ն առանձնացրել է Կոնվերս Բանկի թվային առաջընթացի հիմնական ուղղությունները՝ մասնավորապես ընդգծելով․Թվային ծառայությունների ընդլայնումը․ Converse Mobile եւ C360 հարթակների զարգացման շնորհիվ հաճախորդները մեկ միասնական միջավայրում կարող են օգտվել եւ կառավարել ավելի քան 15 ծառայություն։ Առցանց գործարքների աճը․ Դիտարկված ժամանակահատվածում հավելվածի ակտիվ օգտատերերի թիվն աճել է 17%-ով, եւ հավելվածի միջոցով է իրականացվել գործարքների շուրջ 70-80%-ը։ Գործարքների արագությունը. Հաշվի բացման միջին ժամանակը կրճատվել է 5 րոպեից մինչեւ մոտ 20 վայրկյան՝ կենսաչափական նույնականացման եւ KYC գործընթացների ներդրման շնորհիվ։ Թվային վաճառքների մասնաբաժնի եւ թվային հարթակներում վարկավորման աճը․ Էապես աճել է թվային հարթակներում մանրածախ պրոդուկտների վաճառքի մասնաբաժինը:Թվային վարկավորման զարգացումը․ Ավտոմատացված գնահատման համակարգերի եւ նախահաստատված առցանց վարկավորման ներդրումը նպաստել է վարկավորման գործընթացների արագացմանը եւ մանրածախ վարկային պորտֆելի 16% աճին։ Գործառնական արդյունավետության բարձրացումը. Թվայանացման արդյունքում ամսական ավելի քան 100,000 փաստաթուղթ ստորագրվել է էլեկտրոնային եղանակով։ Euromoney-ի գնահատմամբ, այս զարգացումները վկայում են թվային բանկային փորձառությունը կատարելագործելու, ծառայությունների հասանելիությունն ընդլայնելու եւ հաճախորդների սպասարկման նոր չափանիշներ ձեւավորելու ուղղությամբ Կոնվերս Բանկի հետեւողական աշխատանքի մասին:Կոնվերս Բանկը թվային լուծումների մշակման եւ կատարելագործման ընթացքում նաեւ կարեւորում է միջազգային լավագույն փորձի եւ ոլորտի առաջատար կազմակերպությունների էքսպերտիզայի կիրառումը։ Մասնավորապես, Converse Mobile հավելվածում առցանց նույնականացման եւ հաճախորդի գրանցման եւ հաշվի բացման գործընթացների, ինչպես նաեւ C360 հարթակի կառուցման ու հաճախորդակենտրոն առաջարկների մշակման նպատակով հաճախորդների կարիքների եւ վարքագծի վերլուծության ոլորտում Բանկը համագործակցել է Visa Consulting-ի հետ՝ կիրառելով միջազգային լավագույն փորձն ու խորհրդատվական փորձագիտությունը։Հոդվածն ամբողջությամբ հասանելի է այստեղ:Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 542