Ամենահետաքրքիր գաղափարները միշտ չէ, որ ծնվում են գրասենյակներում։ Երբեմն դրանք ծնվում են վրաններում, քննարկումների ու բազմաթիվ ստարտափների միջավայրում։ Seaside Startup Summit-ն այս տարի կրկին համախմբել է հարյուրավոր մարդկանց մեկ նպատակի շուրջ՝ ստեղծելու վաղվա տեխնոլոգիական լուծումները։ Նորարարական լուծումների շարքում իր հարթակն է ներկայացրել նաեւ IDBank-ը։ Summit-ի բեմում Rate.Trading-ի հնարավորությունների մասին խոսել է հարթակի կոմերցիոն ղեկավար Հմայակ Ավանեսյանը՝ ներկայացնելով արտարժույթի առքուվաճառքի նոր մոտեցումը Հայաստանում։ «Rate.Trading-ը Հայաստանում արտարժույթի փոխանակման նոր հարթակ է։ Այն հնարավորություն է տալիս գնել եւ վաճառել ինը տեսակի արտարժույթ՝ շահավետ փոխարժեքներով։ Հարթակը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հնարավորություն է տալիս բանկին առաջարկել նաեւ իրենց փոխարժեքները, ինչը փոխարկման պայմանները դարձնում է ավելի շահավետ եւ ճկուն», - ընդգծել է Rate.Trading հարթակի կոմերցիոն ղեկավար Հմայակ Ավանեսյանը։Rate.Trading-ն առաջարկում է մի շարք առավելություններ․• Հարմարավետություն․ Հարթակն օգտատերերին հնարավորություն է տալիս ընտրել տվյալ պահին առաջարկվող լավագույն փոխարժեքը եւ կատարել գործարքը: Բացի այդ, կարելի է առաջարկել նաեւ սեփական գինը, հայտը բավարարելու դեպքում, Բանկի հետ գործարքը կկատարվի ավտոմատ կերպով:• 9 արտարժույթ` մեկ հարթակում․ Գործարքներ կարելի է իրականացնել դրամով, դոլարով, եվրոյով, ինչպես նաեւ ֆունտով, դիրհամով, յուանով, իենով եւ շվեյցարական ֆրանկով։ • Անվտանգություն․ Rate.Trading-ի աշխատանքը կառուցված է IDBank-ի թվային ենթակառուցվածքի հետ ինտեգրման հիման վրա: Օգտատերը պարզապես գրանցվում է Rate.Trading-ում, անվտանգ սինքրոնացնում իր բանկային եւ առեւտրային հաշիվները եւ անմիջապես իրականացնում արտարժույթի գործարքներ։«Պարզ ինտերֆեյսի, ամբողջությամբ թվայնացված գործընթացների եւ առաջատար թվային բանկի աջակցման շնորհիվ Rate.Trading-ը դառնում է հարմար գործիք նրանց համար, ովքեր փնտրում են շահավետ փոխարժեքներ եւ գնահատում իրենց ժամանակը»,- ասվում է հաղորդագրությունում։Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 4280