Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «դրականի»

29.07.2026 | 12:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Moody’s #Հայաստան #վարկանիշ

Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը հրապարակել է Հայաստանի սուվերեն վարկանիշի վերաբերյալ իր որոշումը, որով ՀՀ սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայվել է «կայունից» «դրականի», իսկ երկարաժամկետ սուվերեն վարկանիշը վերահաստատվել է Ba3 մակարդակում։


Ինչպես նշել են ՀՀ Կենտրոնական բանկում,  Moody's-ը վարկանիշի հեռանկարի փոփոխությունը պայմանավորում է հետեւյալ հիմնական գործոններով.

- Աշխարհաքաղաքական եւ քաղաքական ռիսկերի նվազում՝ պայմանավորված Ադրբեջանի հետ լայնածավալ ռազմական բախման հավանականության նվազմամբ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով, արտաքին գործընկերների դիվերսիֆիկացմամբ (ԱՄՆ եւ ԵՄ հետ համագործակցության խորացմամբ) եւ ներքաղաքական կայունությամբ։

- Միջնաժամկետ տնտեսական աճի բարելավված հեռանկարներ՝ 2026–2027 թվականներին ակնկալվում է 5–5.5% տնտեսական աճ, որը կպայմանավորվի ներքին պահանջարկի կայունությամբ, ներդրումների աճով, ծառայությունների ոլորտի շարունակական զարգացմամբ եւ պետական ծախսերի ընդլայնմամբ։

- Տնտեսության կառուցվածքային ներուժի ուժեղացում՝ պայմանավորված ներդրումների աճով՝ հատկապես տեխնոլոգիական եւ ենթակառուցվածքային ոլորտներում, տնտեսության շարունակական դիվերսիֆիկացմամբ եւ արտադրողականության բարձրացման հեռանկարներով։

Moody’s-ի զեկույցն՝ այստեղ:
Դիտում՝ 861

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW