Banks.am կայքը, հիմնվելով Մեդիամաքս մեդիա ընկերության մշակած MaxMonitor մեդիա մոնիտորինգի համակարգի տվյալների վրա, ներկայացնում է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային համառոտ հաշվետվությունը: 2026թ. երկրորդ եռամսյակի արդյունքներով՝ ԶԼՄ-ներում (լրատվական կայքեր, թերթեր եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ) ունեցած հիշատակումների թվով առաջատար է IDBank-ը (837 հիշատակում), որին հաջորդում են Ակբա բանկը (803 հիշատակում) եւ Յունիբանկը (763 հիշատակում): Երկրորդ եռամսյակում լրատվական կայքերում առաջատար է IDBank-ը՝ 821 հիշատակում, թերթերում Յունիբանկը՝ 24 հոդված, հեռուստատեսությամբ ԱրարատԲանկը՝ 10 ռեպորտաժ:Դրական հիշատակումների թվով առաջատար է IDBank-ը՝ 802 հիշատակում, երկրորդն այս ցուցանիշով Յունիբանկն է՝ 687 հիշատակում, երրորդը Ակբա բանկը՝ 532 հիշատակում:Հիշատակումների ընդհանուր քանակում դրական հիշատակումների տոկոսային հարաբերակցությամբ առաջատար է ԱրարատԲանկը՝ 97,9 %, 411 դրական հիշատակում 420-ից: Երկրորդն այս ցուցանիշով Բիբլոս Բանկ Արմենիան է 96,8 %, 90 դրական հիշատակում 93-ից, երրորդը՝ IDBank-ն է՝ 95,8 %, 802 դրական հիշատակում 837-ից:Մեդիամաքսը ԶԼՄ-ների մոնիտորինգով զբաղվում է 2001-ից եւ Հայաստանի շուկայի բացարձակ առաջատարն է: «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» հաշվետվության 2026թ. I եռամսյակի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 2143