Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով՝ AEB Mobile-ում

02.07.2026 | 16:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #AEB Mobile

Հայէկոնոմբանկի AEB Mobile/AEB Online համակարգերում հուլիսի 1-ից հասանելի է «Ստոպ» գործիքը, որը նախատեսված է առցանց տիրույթում ֆինանսական զեղծարարությունների կանխարգելման համար: Այն վերաբերում է ինչպես ֆիզիկական անձ հաճախորդներին, այնպես էլ անհատ ձեռնարկատերերին եւ իրավաբանական անձանց: 


Բանկից հայտնել են, որ «Ստոպ» գործիքը հնարավորություն է տալիս արգելափակել բոլոր կամ առանձին բանկային ծառայությունների հասանելիությունն օգտատիրոջ կողմից: 

«Ստոպ» գործիքով ծառայությունների հասանելիությունն արգելափակելու համար անհրաժեշտ է՝ 

•    մուտք գործել AEB Mobile, 
•    գլխավոր էջում ընտրել «Ստոպ» գործիքը, 
•    ընտրել բոլոր ծառայությունների արգելափակում կամ առանձին ծառայության արգելափակում, 
•    հաստատել արգելափակումը: 

«Ստոպ» գործիքը կիրառելի է հետեւյալ ծառայությունների նկատմամբ՝ 

•    դրամական փոխանցումներ եւ վճարումներ, 
•    քարտային գործարքներ, 
•    վարկային գործառնություններ, 
•    ավանդներ, 
•    այլ: 

«Հաստատել» հրահանգից հետո ծառայությունը արգելափակվում անմիջապես՝ առավելագույնը 60 վայրկյանի ընթացքում: «Ստոպ» գործիքի գործարկումից հետո Դուք կստանաք հաստատման ծանուցում էլեկտրոնային փոստին: 

Ծառայությունների ապաարգելափակման համար հարկավոր է դիմել բանկի Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ: Ապաարգելափակումն իրականացվում է առավելագույնը 24 ժամվա ընթացքում: 

«Ստոպ» գործիքի ներդրումը սահմանված է 24.02.2026թ. ՀՀ ԿԲ հաստատած «Սպառողի կողմից ֆինանսական ծառայությունների ինքնասահմանափակման գործիքների ներդրման նվազագույն պահանջները» 8/09 կանոնակարգով, որը ուժի մեջ է մտել 2026 թվականի հուլիսի 1-ից: Կանոնակարգը սահմանում է ֆինանսական կազմակերպության կողմից հեռավար եղանակով մատուցվող ծառայությունների նկատմամբ «ստոպ» գործիքների ներդրման, գործարկման եւ դադարեցման նվազագույն պահանջները:
 
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 3381

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW