Շարունակելով ընդլայնել թվային ծառայությունների շրջանակը՝ Հայէկոնոմբանկը միացել է ArcaPay համակարգին: Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները AEB Mobile-ով կարող են կատարել բանկից բանկ ակնթարթային փոխանցում՝ նշելով միայն ստացողի հեռախոսահամարը՝ առանց քարտի կամ հաշվի տվյալների: Փոխանցման պայմաններն են՝• արժույթ՝ ՀՀ դրամ,• միջնորդավճար՝ 0%,• օրական գործարքների առավելագույն քանակ՝ 10 հատ,• մեկ գործարքի առավելագույն գումար՝ 1,000,000 դրամ,• մեկ գործարքի նվազագույն գումար՝ 500 ՀՀ դրամ,• օրական գործարքների սահմանաչափ՝ 5,000,000 դրամ: ArcaPay փոխանցում անելու համար անհրաժեշտ է՝- մուտք գործել AEB Mobile հավելված եւ սեղմել + նշանը,- ընտրել ArcaPay բաժինը,- մուտքագրել ստացողի հեռախոսահամարը կամ ընտրել այն հեռախոսահամարների ցանկից,- ընտրել ստացողի բանկը, լրացնել անհրաժեշտ տվյալները եւ սեղմել փոխանցել կոճակը:ArcaPay փոխանցում ստանալու համար անհրաժեշտ է՝- մուտք գործել AEB Mobile հավելվածի Մենյու,- ընտրել ArcaPay բաժինը,- սահմանել Հայէկոնոմբանկը որպես նախընտրելի բանկ:ArcaPay փոխանցում հնարավոր է կատարել նաեւ AEB ONLINE համակարգով: Փոխանցում հնարավոր է կատարել ArcaPay համակարգի մասնակից բանկերին: Բանկերի ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ: ArcaPay-ով բանկից բանկ փոխանցումներն անվճար են մինչեւ 2026թ. դեկտեմբերի 31-ը։Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 1498