Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երեւանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ

30.06.2026 | 14:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Մոսկովյան պուրակ

Երեւանի քաղաքապետարանի եւ IDBank-ի միջեւ կնքված համագործակցության հուշագրով ազդարարվել է Մոսկովյան պուրակի բարեկարգման լայնածավալ ծրագրի մասին։ 


Բանկի 35-ամյակի առթիվ իրականացվող նախաձեռնությունը կդառնա նվեր մայրաքաղաքին եւ երեւանցիներին՝ ուղղված հանրային տարածքների զարգացմանն ու կանաչ միջավայրի բարելավմանը։ 

IDBank-ից հայտնել են, որ Երեւանի ամենասիրված վայրերից մեկը քաղաքին կվերադառնա նոր շնչով՝ ավելի բարեկարգ, լուսավոր եւ հարմարավետ միջավայրով։ Նախագծով նախատեսվում է ընդլայնել եւ վերականգնել կանաչ գոտիները, ներդնել ժամանակակից լուսավորության համակարգեր, արդիականացնել հանգստի գոտիները եւ պուրակը դարձնել ավելի գրավիչ ու կենսունակ տարածք։

IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ IDBank-ի համար սա պարզապես համագործակցության հուշագիր չէ, այլ բանկի 35-ամյակի առիթով գլխավոր նվերը մայրաքաղաքին․ 

«Մոսկովյան պուրակը Երեւանի ամենասիրված վայրերից է: Հենց այդ պատճառով էլ մենք առանց երկար վարանելու համաձայնեցինք ֆինանսավորել Կենտրոն վարչական շրջանից ստացված առաջարկը՝ բարեկարգել եւ նոր շունչ հաղորդել Մոսկովյան պուրակին։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ միայն վերջին 5 տարիների ընթացքում IDBank-ի կողմից բնապահպանական տարբեր ծրագրերի շրջանակում տնկվել է ավելի քան 50.000 ծառ՝ վերականգնելով անտառապատ տարածքները։ Այս նախագիծն այդ ճանապարհի տրամաբանական շարունակությունն է։ Շնորհակալ ենք Երեւանի քաղաքապետարանին եւ բոլոր գործընկերներին այս կարեւոր նախաձեռնությունը կյանքի կոչելու համար»:

Նշվում է, որ քաղաքապետարանի համար այս ծրագիրը համայնք-մասնավոր հատված համագործակցության հաջողված օրինակ է, երբ բիզնեսի սոցիալական պատասխանատվությունը վերածվում է տեսանելի, չափելի եւ երկարաժամկետ քաղաքային արդյունքի։ 

Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը հատուկ ուշադրություն է դարձրել համայնք-մասնավոր հատված համագործակցության կարեւորությանը․

«Նմանատիպ համագործակցությունները զգալի ազդեցություն ունեն քաղաքի միջավայրի եւ էկոհամակարգի փոփոխման մեջ։ Համայնքը հսկայական աշխատանք է տանում քաղաքը բարեկարգելու ուղղությամբ։ Իր հերթին մասնավոր հատվածը նույնպես իր մասնակցությունն ու ներդրումն է ունենում այդ գործում։ Հենց այս համատեղ ջանքերն ու սիներգիայի էֆեկտն են բերում երկարաժամկետ եւ կայուն արդյունքի»,- ասել է Պետրոս Պետոյանը։ 

«Մոսկովյան պուրակի բարեկարգման ծրագիրը եւս մեկ քայլ է Երեւանի կանաչ, հարմարավետ եւ մարդակենտրոն քաղաքային միջավայրի ձեւավորման ճանապարհին»,- ասվում է հաղորդագրությունում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 2226

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW