Հայէկոնոմբանկի Arca մագնիսական ժապավենով (առանց չիպ) քարտերը սպասարկվելու են մինչեւ 2026 թվականի հունիս ամիսը ներառյալ: Ինչպես նշել են բանկում, վերոնշյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել Arca մագնիսական ժապավենով քարտերը վերաթողարկել չիպային քարտերով:Անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով մոտենալ Հայէկոնոմբանկի ցանկացած մասնաճյուղ քարտի անվճար վերաթողարկման համար:«Չիպային քարտերի օգտագործման պայմանները նույնն են, ինչ մագնիսական ժապավենով քարտերի դեպքում: Չիպային քարտերով գործարքներն ավելի ապահով են եւ հնարավորություն են ընձեռում իրականացնել նաեւ անհպում գործարքներ»,- նշել են բանկում: Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 2191