«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու

15.06.2026 | 16:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» «Մի դրամի ուժը»

«Մի դրամի ուժը» նախաձեռնության մայիս ամսվա շահառուն «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամն էր։ Կուտակված 5․260․220 դրամը հիմնադրամին հնարավորություն կտա կազմակերպել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում անցկացվող վազքի կիսամարաթոնը՝ բնակիչների շրջանում խրախուսելով առողջ ապրելակերպը եւ ակտիվացնելով մարզային կյանքը։


Ընկերությունից հայտնել են, որ նախաձեռնության հունիս ամսվա շահառուն «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամն է, որն ապահովում է Հայաստանի բոլոր երեխաների համար որակյալ կրթության հասանելիություն՝ անկախ նրանց բնակության վայրից: Հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում հավաքված մեկ դրամներն ուղղվելու են Ուսուցիչների առաջնորդության ծրագրի իրականացմանը։ Աջակցության շնորհիվ երիտասարդ մասնագետները կվերապատրաստվեն եւ կգործուղվեն մարզային դպրոցներ՝ դասավանդելու խոցելի համայնքների դպրոցներում եւ բարելավելով կրթության որակը: Համագործակցության շրջանակում ծրագրի շահառուների համար կանցկացվի ֆինանսական եւ թվային գրագիտության դասընթաց։

Իդրամի եւ IDBank-ի Հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ կրթական ծրագրերին աջակցություն տրամադրելը միշտ եղել է ընկերությունների ուշադրության կենտրոնում․ «Ծրագիրը լուծում է երկու առանցքային խնդիր՝ պատրաստում է հմուտ մասնագետներ եւ աշակերտներին տալիս է անհրաժեշտ գիտելիքներ։ Մենք վստահ ենք՝ որակյալ կրթությունը հանդիսանում է ուժեղ եւ զարգացած հասարակության հիմքը։ Նմանատիպ ծրագրերը անփոխարինելի դեր ունեն մարզերում բնակվող երեխաների ներուժի բացահայտման, ինչպես նաեւ համայնքների համաչափ զարգացման գործում»:

 «Մենք բարձր ենք գնահատում IDBank-ի եւ Իդրամի հետ մեր համագործակցությունը, քանի որ սա շատ ավելին է, քան միայն ֆինանսական աջակցությունը։ Այն հնարավորություն է՝ ներդրում կատարելու ուսուցիչ-առաջնորդների մասնագիտական գործունեության մեջ՝ միաժամանակ դպրոցականների համար ստեղծելով արժեքավոր կրթական փորձառություն»,- ասել է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Լարիսա Հովաննիսյանը:

«Մի դրամի ուժը» շարունակում է աջակցել սոցիալական, համայնքային եւ կրթական կարեւոր նախաձեռնություններին։ Նախաձեռնության բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am եւ banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի եւ IDBank-ի տերմինալներով, եւ յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարեւոր ծրագրերին։

IDBank եւ Իդրամ ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 2404

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW