Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանն ըստ 2009 թ. բիզնես լավատեսության մակարդակի 36 երկրների շարքում գրավում է 5-րդ տեղը` զիջելով Հնդկաստանին, Բոթսվանային, Ֆիլիպիններին ու Բրազիլիային: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Գրանթ Թորնթոն Ամիոյի” մարքեթինգի բաժնում, այդ մասին վկայում են աշխարհի 36 երկրների ավելի քան 7200 մասնավոր ընկերությունների շրջանում “Գրանթ Թորնթոն Ինթերնեյշնլի” անցկացրած հետազոտության արդյունքները: Ըստ բիզնես լավատեսության/վատատեսության աստիճանի` Հայաստանին շնորհվել է + 46 % ցուցանիշը, մինչդեռ համաշխարհային մասշտաբով այդ ցուցանիշն ունի բացասական գործակից` - 16% (2008թ.` + 40%): Հիմնական մարտահրավերների թվում նշվում են սպառողական պահանջարկի անկումն ու բիզնեսի վարկավորման կրճատումը: Հետազոտությունը բացահայտել է բավականաչափ հակասական արդյունքներ համաշխարհային առեւտրի 4 առաջատար երկրների շրջանում: Մասնավորապես, ԱՄՆ-ում բիզնես լավատեսության ցուցանիշը կազմում է - 34%, Չինաստանում` +85%, Ճապոնիայում` -85% եւ Հնդկաստանում` +83%: Tweet Դիտում՝ 11660