Կոնվերս Բանկի եւ Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչեւ 10% քեշբեք եւ 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում

11.06.2026 | 17:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Mastercard #Yandex Go

Կոնվերս Բանկը եւ Mastercard-ը մեկնարկում են համատեղ արշավ Yandex Go հավելվածի միջոցով տաքսի ծառայությունից օգտվող հաճախորդների համար։


Եթե Կոնվերս Բանկի Mastercard քարտապան եք, նախընտրում եք երթեւեկել հարմարավետ մեքենաներով եւ, միաժամանակ, խնայել, ապա այս արշավը հենց Ձեզ համար է:

Հունիսի 8-30-ը պատվիրեք ուղեւորություն Yandex Go հավելվածով եւ օգտվեք հատուկ առաջարկից.

-    Ակտիվացրեք C360 Neo Light կամ ավելի բարձր դասի փաթեթ, ակտիվացրեք կամ դրան կցեք Ձեր Mastercard քարտը (ներառյալ` MC Digital-ը) եւ Yandex Go հավելվածում կատարեք վճարումներ՝ ստանալու համար.

• 5000 ՀՀ դրամի չափով պրոմոկոդ,
• մինչեւ 10% քեշբեք կատարած վճարումների դիմաց։

-    Իսկ եթե Կոնվերս Բանկի Mastercard քարտապան եք, սակայն դեռեւս չեք ակտիվացրել C360 փաթեթ, միեւնույնն է, մասնակցեք արշավին եւ ստացեք մինչեւ 10% քեշբեք։

Նոր առաջարկը Կոնվերս Բանկի C360 էկոհամակարգի հերթական նախաձեռնությունն է, որի նպատակն է հաճախորդների առօրյան դարձնել ավելի հարմարավետ, իսկ ֆինանսական ծառայություններից օգտվելը՝ առավել շահավետ։

Արշավի պայմաններին եւ սահմանափակումներին կարող եք ծանոթանալ conversebank.am կայքում կամ զանգահարելով 010 511 211 հեռախոսահամարով։
Դիտում՝ 303

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW