Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավելի ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե։ Սրանք պարզապես թվեր չեն, այլ համատեղ ուժի, վստահության եւ ամուր գործընկերության վառ արտացոլանք։ IDBank-ի եւ Իդրամի համատեղ այս նախաձեռնությունն իր գոյության առաջին իսկ օրերից բախվել է մի շարք մարտահրավերների՝ համավարակ, պատերազմ եւ այլն։ Սակայն դժվարությունները դարձել են նոր հնարավորություններ՝ օգնելու, աջակցելու, կրթելու, բուժելու, ստեղծելու եւ փոխելու կյանքեր։ Իր գոյության վեց տարիների ընթացքում «Մի դրամի ուժի» շնորհիվ կյանքի են կոչվել բազմաթիվ կարեւոր ծրագրեր, որոնք ընդգրկված են 8 հիմնական ուղղություններում․• Ֆինանսական գրագիտություն,• Թվային գրագիտություն,• Մարզերի զարգացում,• ՓՄՁ-ների զարգացում,• Բնապահպանություն,• Ներառականություն,• Աշխատակիցների իրավունքների պաշտպանություն,• Սոցիալական աջակցություն։«Հաջողված համագործակցությունները շատ են, իսկ նպատակը՝ մեկը․ համախմբվել մեկ գաղափարի շուրջ եւ միասնական ուժերով անհնարինը դարձնել հնարավոր։ «Մի դրամի ուժը» շարունակում է իր գործունեությունը՝ դառնալով վստահության, միասնականության եւ պատասխանատվության կարեւոր հարթակ։ Նախաձեռնության պատմության ամեն նոր փուլ սկսվել եւ սկսվում է նույն համոզմամբ՝ փոքր քայլերը ձեւավորում են մեծ փոփոխություններ։ Ու քանի դեռ կա այդ հավատը, «Մի դրամի ուժի» պատմությունը շարունակվելու է, որովհետեւ ամեն ինչ սկսվում է մի դրամից»,- ասվում է հաղորդագրությունում:Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 3154