Ֆասթ Բանկը մեկնարկել է ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագիրը։ Բանկը հնարավորություն է տալիս հաճախորդներին ձեռք բերել 1-2 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով գյուղատնտեսական վարկ եւ մարել այն 7-36 ամսվա ընթացքում։ Բանկից հայտնել են, որ ագրոպարենային ոլորտին տրամադրվող գյուղատնտեսական վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը 13.15% է, փաստացի տարեկան տոկոսադրույքը՝ 13.15%-13.95%։ Այնուհանդերձ, կառավարության սուբսիդավորման ծրագիրը նախատեսում է փոխհատուցել վարկի ողջ տոկոսադրույքը, ուստի հաճախորդի կողմից վճարման ենթակա վարկի տարեկան տոկոսադրույքը կկազմի 0%։ Ագրոպարենային ոլորտին տրամադրվող գյուղատնտեսական վարկի համար կարող են դիմել ինչպես ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, այնպես էլ անհատ ձեռնարկատերերը։ Վարկային միջոցները պետք է ուղղվեն բացառապես ագրոպարենային ոլորտում գյուղատնտեսական գործունեությանը եւ ագրովերամշակմանը։Սուբսիդավորման ծրագիրն իրականացվելու է 2026-2027 թվականներին։Պետական սուբսիդավորման ծրագրով ագրոպարենային ոլորտին տրամադրվող գյուղատնտեսական վարկի դիմումներն ընդունվում են Ֆասթ Բանկի 24/7 գործող մասնաճյուղերում։ Մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետեւյալ հղումով։Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում:Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 988