Փաշինյան. ԵՄ-ն պատրաստակամ է Հայաստանում զարգացնել կուտակիչ կայաններ

05.05.2026 | 14:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #էներգետիկ ռեսուրս #ԵՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Հայաստանն ունի անսահմանափակ էներգետիկ ռեսուրսներ»։


«Հայաստանում մենք ունենք տարածաշրջաններ, ռեգիոններ, որտեղ արեւային օրերի քանակը գերազանցում է 300-ը։ Սա նշանակում է, որ արեւային էներգետիկայի զարգացման անսահման հնարավորություններ կան մեր երկրում։ Այն, ինչը մեզ պակասում է, կուտակիչ կայաններն են, եւ ես շնորհակալ եմ Եվրամիության մեր գործընկերներին, կուտակիչ կայանները Հայաստանում զարգացնելու ուղղությամբ մեզ աջակցելու պատրաստակամության համար»,- Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ ՀՀ–ԵՄ անդրանիկ գագաթնաժողովն ամփոփող հայտարարությունների շրջանակում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ սրանք էներգետիկ ոլորտում արվող առաջին քայլերն են.

«Բայց պիտի նաեւ արձանագրեմ, որ կուտակիչ այլ տեխնոլոգիաներ կան, որոնք հենված են ջրի ցերեկային կուտակման եւ գիշերային ժամերի օգտագործման վրա։ Իհարկե, մենք Եվրամիության հետ աշխատում ենք նաեւ կանաչ ջրածնի արտադրության տեխնոլոգիաները զարգացնելու ուղղությամբ եւ այլ հնարավոր ուղղություններով։ Բայց ռազմավարական առումով մենք համոզված ենք, որ ճիշտ ճարտարապետության վրա հենվելու պարագայում, Հայաստանը կարող է լինել ոչ միայն էներգետիկ առումով ինքնաբավ երկիր, այլեւ կարող է էներգետիկ արտահանման պոտենցիալն էլ ավելի զարգացնել։ 
Դիտում՝ 989

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW