Ամիօ բանկը, առանձնակի կարեւորելով հաճախորդի փորձառությունը, մշտապես կիրառում է միջազգային չափորոշիչներ եւ գնահատման մեթոդներ, ինչպես նաեւ ներդնում է ներքին գործիքներ՝ փորձառության արդյունավետ եւ համակարգային կառավարման համար։ Այս համատեքստում բանկը չափում է գոհունակության (CSI) եւ լոյալության (NPS) ցուցանիշները՝ դրանք օգտագործելով առավել հաճախորդակենտրոն ռազմավարության ստեղծման համար։Բանկից հայտնել են, որ մշտապես բարելավվող ցուցանիշները վկայում են՝ Ամիօ բանկը «արդեն ձեւավորել է կայուն հարաբերություններ եւ հաճախորդների փորձառության կառավարման համակարգային մոտեցում»։Բարելավումները միտված են առավել հարմարավետ, պարզ եւ արդյունավետ օգտագործման փորձառություն ապահովելուն։ Այս պահին բանկի ծառայությունների մեծ մասը հասանելի է AMIO Mobile հավելվածում։Ներբեռնեք AMIO Mobile հավելվածը այստեղ:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 2386