2026 թվականի ապրիլի 6-ին Մեդիամաքս մեդիա ընկերությունն իր Banks.am պորտալով եւ Boyden Armenia ընկերությունը կանցկացնեն բիզնես առաջնորդության Fast-Forward 2026 կոնֆերանսը: Կոնֆերանսում հայաստանյան առաջատար ընկերությունների ներկայացուցիչները քննարկելու են բիզնեսի իրավահաջորդության եւ անկախ տնօրենների ինստիտուտին վերաբերող հարցեր:Կոնֆերանսի գործընկերներն են Wilco կապիտալի կառավարման ընկերությունը, Սիլ Ինշուրանս ապահովագրական ընկերությունը, «Ալֆա-Ֆարմ» ընկերությունը եւ Յորքի համալսարանի եվրոպական կամպուսը:Կոնֆերանսի իվենթ-գործընկերը Skill Event Marketing ընկերությունն է:Կոնֆերանսի ծրագիրը եւ խոսնակների անունները կհրապարակվեն մարտի 31-ին:«Աշխատանքի ընթացքում հաճախ ենք ականատես դառնում, որ հայաստանյան բիզնեսի ներկայացուցիչները միշտ չէ, որ պատրաստակամ են բաց խոսել կարեւոր հարցերի մասին: Պատճառներից մեկն այն է, որ նման քննարկումների համար անհրաժեշտ է որոշակի միջավայր ունենալ: Որոշեցինք, որ բողոքելու փոխարեն պետք է ձեւավորել այդ միջավայրը եւ միավորեցինք ջանքերը Boyden Armenia ընկերության հետ, որը լավ է «ճանաչում» բիզնեսի ղեկավարներին», - ասել է Մեդիամաքս մեդիա ընկերության տնօրեն Արա Թադեւոսյանը:«Boyden Armenia-ում մենք ամեն օր տեսնում ենք, թե որքան վճռորոշ են անկախ տնօրենների եւ ղեկավարների ճիշտ ընտրությունը, ինչպես նաեւ իրավահաջորդության ճիշտ կազմակերպումը բիզնեսի աճի համար։ Հայկական բիզնեսները, լինելով համեմատաբար երիտասարդ, արդեն ունեն լավ օրինակներ, որոնց մասին կարելի է խոսել։ Այս նախաձեռնությամբ ստեղծում ենք մի հարթակ, որտեղ ղեկավարները կարող են խոսել իրական մարտահրավերների մասին։ Մեր նպատակն է սա դարձնել տարեկան կոնֆերանս, որը կսպասարկի Հայաստանի բիզնես համայնքի երկարաժամկետ օրակարգը», - ասել է Boyden Armenia-ի տնօրեն Սեւադա Բաղդյանը։Նշենք, որ 2026 թվականը հոբելյանական է կոնֆերանսի կազմակերպիչների համար՝ Boyden-ը նշում է համաշխարհային շուկայում աշխատանքի 80-ամյակը, Մեդիամաքսը՝ Banks.am պորտալի 20-ամյակը: «Fast-Forward 2026» կոնֆերանսը կայանալու է 2026թ. ապրիլի 6-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում, ժամը 09:00-ից 14:00-ը: Հավելյալ տեղեկատվության եւ համագործակցության համար զանգահարեք 010 54 45 31 հեռախոսահամարով: Tweet Դիտում՝ 11527