Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը

06.03.2026 | 15:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #բիզնես ֆինանսավորում #Վանատուր համալիր
Այս հյուրանոցային համալիրն իր պատմությունը սկսել է դեռ 2005-ին՝ որպես փոքր ընտանեկան բիզնես, իսկ այսօր այն արդեն Կապանի զբոսաշրջային քարտեզի կարեւոր հասցեներից մեկն է։

Վանատուրի կայուն աճն ու զարգացման հնարավորությունները պայմանավորված են նաեւ ճիշտ գործընկերների ընտրությամբ։ Կոնվերս Բանկը նրանց կողքին է արդեն ավելի քան տասներկու տարի՝ առաջարկելով ոչ միայն ֆինանսական լուծումներ, այլեւ իրական զարգացման գործիքներ։

Համագործակցությունը Կոնվերս Բանկի հետ սկսվել է 2012 թվականից։ Այս տարիների ընթացքում բազմաթիվ նախագծեր են իրականացվել․ օրինակ՝ լիզինգով տեղադրվել է 23 միլիոն դրամ արժողությամբ արեւային կայան։

Կոնվերս Բանկի աջակցությամբ Վանատուրը կատարել է մի քանի խոշոր վերանորոգում, ընդլայնել հյուրանոցային համարների թիվը, բարելավել էներգախնայող համակարգերը եւ կայուն աճ ապահովել։ 

Վանատուրը մտադիր է շարունակել ընդլայնումը՝ պահպանելով բարձրորակ սպասարկումը եւ համագործակցությունը Կոնվերս Բանկի հետ։ Տարեցտարի զգացվում է, որ բիզնեսը պատրաստ է զարգանալու՝ ունենալով համապատասխան ունակություններ ու պահանջարկ։

Կոնվերս Բանկը ՓՄՁ-ներին առաջարկում է Converse Leasing ֆինանսավորումը եւ Converse SME բիզնես վարկերը՝ նախատեսված բիզնեսի աջակցման, զարգացման, արդիականացման եւ տեխնոլոգիաներով համալրման համար:

Տեսանյութն՝ այստեղ:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 387

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW