Ինգո Արմենիա ԱՓԲԸ-ն եւ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը ստորագրել են հուշագիր

09.02.2026 | 12:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ինգո Արմենիա ԱՓԲԸ #Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամ
Ինգո Արմենիա ԱՓԲԸ-ն (Ինգո) եւ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի նպատակն է համատեղել պետական եւ մասնավոր հատվածների փորձն ու ներուժը՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շրջանակում ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ:

Հուշագիրը ստորագրել են Ինգո Արմենիա ԱՓԲԸ-ի Գործադիր տնօրեն Ռաֆիկ Սուվարյանը եւ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանը։
Կողմերը նախատեսում են մշակել համագործակցության նոր ձեւաչափեր, կյանքի կոչել համատեղ ծրագրեր եւ նպաստել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի արդյունավետ եւ կայուն զարգացմանը Հայաստանում։

«Առողջության համընդհանուր ապահովագրության գաղափարի ձեւավորման առաջին իսկ փուլերից Ինգոն աջակցել է նախաձեռնությանը եւ պատրաստակամություն է հայտնել իր ներդրումն ունենալ համակարգի ստեղծման, կառուցման եւ զարգացման գործընթացներում։ 

Մեզ համար սա ոչ միայն գործարար համագործակցություն է, այլեւ մասնագիտական պարտավորություն ու պատասխանատվություն, որը կոչված է մեր փորձն ու գիտելիքները ծառայեցնելու ի նպաստ նախաձեռնության, որտեղ մասնավոր հատվածի ռեսուրսները ծառայում են հանրային շահին՝ հասնելով իրական եւ չափելի արդյունքների»,- ասել է Ինգո Արմենիա ԱՓԲԸ-ի Գործադիր տնօրեն Ռաֆիկ Սուվարյանը:

Կողմերը վստահություն են հայտնել, որ ստորագրված հուշագիրը կդառնա երկարաժամկետ եւ արդյունավետ համագործակցության հիմք՝ նպաստելով Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ինստիտուցիոնալ կայացմանը։

«Պետություն–մասնավոր հատված համագործակցությունն առանցքային նշանակություն ունի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի հաջող ներդրման համար։ Ինգո Արմենիայի հետ համագործակցությունը կարող է ապահովագրության դերի ու նշանակության բարձրացման լավ ավանդույթ դառնալ»,- ասել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանը։

Ինգո Արմենիա ԱՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
 
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ

Ավելի քան 27 տարի Ինգո Արմենիա ԱՓԲԸ-ն (ԻՆԳՈ) առաջարկում է համապարփակ ապահովագրական լուծումներ անհատ եւ կորպորատիվ հաճախորդներին՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի առանձնահատուկ կարիքներն ու պահանջները։ ԻՆԳՈ-ն հանդիսանում է վստահելի գործընկեր հայաստանյան առաջատար ընկերությունների, բանկերի եւ հազարավոր անհատների համար՝ տարբեր անսպասելի իրավիճակներում նրանց ապահովագրելով ֆինանսական կորուստներից։
Դիտում՝ 2350
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW