ԱՀԾ. Թուրքիա–Ադրբեջան կապուղիները՝ տնտեսական խթան տարածաշրջանի համար

20.01.2026 | 13:23 Գլխավոր էջ / Նորություններ /
Տարածաշրջանի ամբողջական ապաշրջափակումը եւ, մասնավորապես, Կարս-Գյումրի երկաթուղու հնարավոր վերաբացումը, «TRIPP ուղի» ծրագրի իրագործումը եւ հարեւանների հետ երկկողմ կապակցվածության հնարավոր նախաձեռնությունները կառաջացնեն տնտեսական ու լոգիստիկ լայն հնարավորություններ:

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հրապարակած ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ տարեկան զեկույցում նշվում է, որ շուկաների դիվերսիֆիկացումը, տարածաշրջանային առեւտրի ընդլայնումը կարող է համաչափ զարգացման հնարավորություններ ստեղծել արեւմուտքում՝ Հայաստան-Թուրքիա եւ արեւելքում՝ Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ շրջանների բնակչության համար։

«Մեծ է հավանականությունը, որ մեր տարածաշրջանում թե տնտեսական, թե ենթակառուցվածքային ծրագրերի դրական դինամիկան կպահպանվի 2026 թվականին։ Կարծում ենք, որ մեր տարածաշրջանի տնտեսական, ենթակառուցվածքային, առեւտրային նոր նախաձեռնությունները 2026 թվականին շարունակաբար լինելու են տարածաշրջանում վնասակար շահեր հետապնդող տարբեր դերակատարների թիրախում, որը կարող է արտացոլվել թե ֆիզիկական սահմանափակումներով, թե տեղեկատվական ազդեցության օպերացիաներով, թե վնասարար այլ գործողությունների դրսեւորումներով»,- ասվում է ԱՀԾ հրապարակած տարեկան զեկույցում:
Դիտում՝ 1290
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW