Հայաստանի բանկերը պահպանում են կապիտալի եւ իրացվելիության զգալի բուֆերներ, գրում է Fitch Ratings գործակալությունը։Fitch Ratings-ը վերանայել է Հայաստանի արտարժույթով երկարաժամկետ դեֆոլտի վարկանիշի (LTFC IDR) կանխատեսումը՝ այն «Կայուն»-ից դարձնելով «Դրական», եւ հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում։«Բանկերը պահպանում են կապիտալի եւ իրացվելիության զգալի բուֆերներ, մինչդեռ շահութաբերությունը մնում է բարձր՝ չնայած Ռուսաստանից եկող ֆինանսական հոսքերի կայունացմանը։ Դոլարիզացիան շարունակում է աստիճանաբար նվազել։ Ավանդների դոլարիզացիան 2025 թվականի նոյեմբերին նվազել է մինչեւ մոտավորապես 43,3% ՝ կարգավորող միջոցառումների եւ դրամի նկատմամբ վստաhության աճի շնորհիվ», - ասվում է հաշվետվությունում։ Tweet Դիտում՝ 469