Այս տարի FINTECH360 միջազգային համաժողովը Երեւանում կանցկացվի ապրիլի 27-29-ը: Նախատեսվում է, որ տարբեր երկրներից Հայաստան կժամանեն առաջատար բանկերի, ֆինտեխ եւ ՏՏ ընկերությունների, ստարտափների, վճարային համակարգերի ավելի քան 500 ներկայացուցիչներ: Մասնակիցները կքննարկեն ֆինանսական ծառայություններում նորարար տեխնոլոգիաների կիրառումը եւ թվային տնտեսության ապագան:Յունիբանկը FINTECH360 համաժողովի գլխավոր հովանավորն է: Բանկը մշտապես ներդնում է ժամանակակից թվային լուծումներ եւ աջակցում է ֆինանսական ոլորտի կայուն տեխնոլոգիական զարգացմանն ուղղված նախաձեռնություններին։FINTECH360-ը միջազգային փորձի փոխանակման եւ ֆինտեխ էկոհամակարգի զարգացման լավագույն հարթակներից մեկն է: Այն հնարավորություն է տալիս քննարկելու բանկային ծառայությունների թվային զարգացման հիմնական միտումները, հաստատելու նոր ռազմավարական գործընկերություններ եւ ընդլայնելու մասնագիտական ցանցը: Համաժողովի գործարար ծրագիրը ներառում է արհեստական բանականության կիրառումը բանկային ոլորտում, ավտոմատացման բազմագործակալային համակարգերը, կենսաչափական նույնականացումը, ինչպես նաեւ էլեկտրոնային առեւտրի միտումները: Կքննարկվեն նաեւ տվյալների պաշտպանության, իրական ակտիվների տոկենիզացիայի, կրիպտոարժույթների եւ բլոկչեյն տեխնոլոգիաների ներդրման թեմաները։Համաժողովը տեղի կունենա Seven Visions Resort & Places,The Dvin համալիրում: FINTECH360-ի՝ արտերկրից ժամանած մասնակիցները հնարավորություն կունենան նաեւ ծանոթանալու Հայաստանի հարուստ պատմությանն ու մշակույթին:Համաժողովի ամբողջական ծրագիրը եւ գրանցումը հասանելի է https://fintech360.io/eng կայքում: Tweet Դիտում՝ 862