Wizz Air-ը հունիսի 12-ից կգործարկի Երեւան-Լոնդոն չվերթերը

23.12.2025 | 14:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Wizz Air #Երեւան #Լոնդոն
«Wizz Air» ավիաընկերությունը 2026թ. հունիսի 12-ից կգործարկի Երեւան- Լոնդոն-Երեւան երթուղով չվերթեր:

Թռիչքները Զվարթնոց միջազգային օդանավակայանից դեպի Լոնդոնի Լյուտոն օդանավակայան կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի եւ ուրբաթ:

Ընդհանուր առմամբ «Wizz Air» ավիաընկերությունը կիրականացնի չվերթեր 18 ուղղություններով դեպի 10 երկիր:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման եւ այլ մանրամասների համար կարող եք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ բջջային հավելված:
Դիտում՝ 9987

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW