2025թ. նոյեմբերի 26-27-ը Արմավիրի մարզում տեղի է ունեցել ԱՐՖԻՆ ՈՒՎԿ-ի ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) համատեղ նախաձեռնությունը՝ «Մարքեթինգային թվայնացում» խորացված դասընթացը՝ նախատեսված փոքր եւ միկրո բիզնես վարող կին ձեռներեցների համար։Դասընթացը միտված էր աջակցել գործող եւ զարգացող բիզնեսներին արդյունավետորեն օգտվել ժամանակակից թվային գործիքներից։Ծրագրի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրել են թվային մարքեթինգի ռազմավարական հիմքերը, թիրախավորման գործիքները, ինչպես նաեւ սոցիալական ցանցերի ալգորիթմները եւ գովազդների ճիշտ տեղակայման սկզբունքները։ «Կանանց ձեռներեցության աջակցումն ու բիզնեսի թվային գրագիտության բարձրացումը մեր ծրագրի կարեւոր ուղղություններից է։ Այս դասընթացն օգնում է կին ձեռներեցներին ավելի վստահ օգտագործել առցանց հարթակները, կառուցել կայուն աճի ռազմավարություն եւ հասնել նոր հաճախորդների»,- ընդգծել է ՎԶԵԲ Հայաստանի Խորհրդատվություն փոքր բիզնեսներին ծրագրի ղեկավար Զառա Օհանյանը։ ՎԶԵԲ Հայաստանի Խորհրդատվություն փոքր բիզնեսներին ծրագրի ղեկավար Զառա Օհանյանը Լուսանկարը՝ ԱՐՖԻՆ «ԱՐՖԻՆ-ը հետեւողականորեն իրականացնում է իր սոցիալական առաքելությունը՝ շարունակելով աջակցել մարզերում գործունեություն ծավալող փոքր բիզնեսներին։ Մենք համոզված ենք, որ գիտելիքի մեջ կատարվող ներդրումը ստեղծում է երկարաժամկետ եւ կայուն արժեք, հատկապես փոքր ձեռնարկությունների համար։ Թվային հմտությունների զարգացումը մեր հաճախորդներին հնարավորություն է տալիս ոչ միայն համընթաց քայլել փոփոխվող շուկայի պահանջներին, այլ նաեւ ձեւավորել ավելի արդյունավետ կառավարման, վաճառքի եւ հաճախորդների ներգրավման համակարգեր՝ ապահովելով բիզնեսի կայուն եւ երկարաժամկետ աճ»,- նշել է ԱՐՖԻՆ ՈւՎԿ-ի տնօրենների խորհրդի անդամ, Սոցիալական գործունեության եւ հաճախորդների պաշտպանության կոմիտեի նախագահ Կարինե Սարգսյանը: ԱՐՖԻՆ ՈւՎԿ-ի տնօրենների խորհրդի անդամ, Սոցիալական գործունեության եւ հաճախորդների պաշտպանության կոմիտեի նախագահ Կարինե Սարգսյանը Լուսանկարը՝ ԱՐՖԻՆ ԱՐՖԻՆ-ի ու ՎԶԵԲ-ի Ֆինանսավորման եւ զարգացման խմբի համագործակցությունը նպատակ ունի կին ձեռներեցներին տրամադրել գործնական գիտելիքներ, աջակցել թվային անցումին եւ նպաստել տեղական տնտեսության ամրապնդմանը։ Tweet Դիտում՝ 401