AMIO Mobile հավելվածում օգտատերերի թիվը կրկնապատկվել է

28.11.2025 | 12:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#AMIO Mobile #Ամիօ Բանկ
Ամիօ բանկի գործունեության 2 տարվա ընթացքում բանկի հավելված AMIO Mobile-ի ակտիվ օգտատերերի թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 100,000-ի։

Բանկը խրախուսում է հավելվածով գործարքների կատարումը, եւ այդ նպատակով AMIO Mobile-ում մշտապես առկա են շահավետ առաջարկներ։ Օրինակ՝ հավելվածում ձեւակերպվող ավանդներն ունեն ավելի բարձր տոկոսադրույքներ։

Բացի այդ, հավելվածում ավանդ ձեւակերպելը շատ արագ է՝ տեւում է 1 րոպեից էլ քիչ, եւ բանկի ավանդների 85%-ը ձեւակերպվել է հենց AMIO Mobile-ով։

AMIO Mobile-ում հնարավոր է ստեղծել նաեւ անվճար թվային քարտեր՝ 4 արժույթով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո եւ ՌԴ ռուբլի։ Թվային քարտերը ֆունկցիոնալությամբ չեն զիջում ֆիզիկական քարտերին եւ հարմար են թե՛ առցանց գնումների, թե՛ Apple Pay/Google Pay-ի միջոցով առօրյա օգտագործման համար։ Հնարավոր է սահմանել PIN կոդ եւ կատարել կանխիկացում NFC-ով հագեցած բանկոմատներից։ Թվային քարտը բացվում է ընդամենը մի քանի հպումով եւ անմիջապես հասանելի է օգտագործման համար։ Վերջին երկու տարվա ընթացքում AMIO Mobile հավելվածով բացված թվային քարտերի թիվը քսանապատկվել է։

Սեպտեմբերից AMIO Mobile-ում հասանելի է նաեւ եկամուտների հայտարարագրման տեղեկանքը։ Բանկը ներդրել է նաեւ Online onboarding-ի հնարավորությունը, որի շնորհիվ Ամիօ բանկի հաճախորդ կարելի է դառնալ հենց հավելվածում՝ առցանց գրանցմամբ, ընդամենը մի քանի րոպեում։

Բանկը շարունակաբար զարգացնում է հավելվածի ֆունկցիոնալը՝ ավելացնելով վճարումների եւ փոխանցումների նոր հնարավորություններ։ Հավելվածի ինտերֆեյսը պարբերաբար թարմացվում է՝ ապահովելով ավելի ինտուիտիվ եւ հարմարավետ օգտագործում։

Միաժամանակ, իրականացվում են աշխատանքներ՝ հավելվածի անվտանգության եւ պաշտպանվածության բարձր մակարդակի ապահովման ուղղությամբ։

AMIO Mobile հավելվածը կարող եք ներբեռնել այստեղ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Դիտում՝ 1689
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW