2025 թվականի III եռամսյակում դեպի Հայաստան զբոսաշրջության վերաբերյալ այլ երկրներից օգտատերերի հետաքրքրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով։ Այդ մասին «Yandex Ads-ը բիզնեսի համար» առաջին համաժողովի ընթացքում պատմել են ընկերության փորձագետները։ Դեպի Հայաստան կատարվող ուղևորությունների վերաբերյալ յուրաքանչյուր հինգերորդ որոնումը կատարվել է ԱՊՀ երկրների օգտատերերի կողմից, իսկ 77%-ը՝ ռուսական լսարանի։ ԱՊՀ երկրների բնակիչների կողմից զբոսաշրջության համար դիտարկվող բոլոր ուղղությունների շարքում Հայաստանը զբաղեցնում է հինգերորդ տեղը։ «Հայաստանը շարունակում է մնալ ռուսաստանցի ճանապարհորդների համար ամենագրավիչ ուղղություններից մեկը իր հյուրընկալությամբ, հարուստ մշակույթով և տեղադիրքով։ Պատահական չէ, որ Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկները երկրի այցելուների թվով առաջին տեղում են։ Հայաստանի զբոսաշրջային ոլորտը դինամիկ զարգանում է՝ ճանապարհորդներին առաջարկելով ավելի ու ավելի շատ հնարավորություններ վառ ու բազմազան տպավորությունների համար»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։Տեղեկություններ դեպի Հայաստան զբոսաշրջության մասին ավելի հաճախ փնտրում են կանայք․ որոնումների 66%-ն իրականացվել է կանանց, իսկ 34%-ը՝ տղամարդկանց կողմից։ Հարցումների կեսը ստացվել է 25-ից 44 տարեկան օգտատերերի կողմից։ Պոտենցիալ զբոսաշրջիկների լսարանի 58%-ն ունի միջին և բարձր եկամուտ, իսկ 36%-ը՝ բարձր եկամուտ։ «Հայաստանում ներկայացված մեր ծառայությունները մենք շարունակաբար զարգացնում ենք՝ հնարավորություն տալով օգտատերերին լուծել իրենց խնդիրներն առցանց․ հետևել նորություններին, որոնել կարևոր տեղեկություններ, արագ և հեշտ հասնել նախանշված վայրեր, պլանավորել օպտիմալ երթուղիներ, պատվիրել սնունդ և այլ ապրանքների առաքում։ Ծառայությունների այն էկոհամակարգը, որը մենք զարգացնում ենք այդ թվում Yandex Go-ում, թույլ է տալիս տեղական ընկերություններին կառուցել երկարաժամկետ վստահելի հարաբերություններ ներգրավված և ակտիվ լսարանի հետ»,- նշել է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը։ Yandex Search-ում Հայաստանի մասին զբոսաշրջիկների որոնումների գրեթե կեսը վերաբերում է ավիատոմսերին, որոնց հաջորդում են կացության վայրերը։ Վերջինիս հանդեպ մեկ տարվա ընթացքում հետաքրքրությունն աճել է 49%-ով։ Ամենաարագ աճող հարցումների շարքում են մեքենաների վարձույթը (+66%), էքսկուրսիաները (+59%) և տուրերը (+29%)։ Կացության վայրերի հարցումների 86%-ը վերաբերում է հյուրանոցներին, որտեղ կտրուկ աճել են գեղատեսիլ բնական վայրերում գտնվող հյուրանոցների որոնումները՝ եռապատկվելով որոնումների թվով։ Այլընտրանքային տարբերակների նկատմամբ զբոսաշրջիկների կողմից պահանջարկը նույնպես աճում է։ Բնակարանների վերաբերյալ հարցումների թիվը աճել է 40%-ով, իսկ հանգստավայրերի վերաբերյալ՝ 29%-ով։ Երրորդ եռամսյակում դեպի Հայաստան ուղևորություն պլանավորելիս օգտատերերն ամենից հաճախ հետաքրքրվել են լեռնադահուկային հանգստավայրերով՝ կազմելով հարցումների 44%-ը։ Ամենաարագ զարգացող կատեգորիաների թոփ ցուցակում են գինու տուրերը (+64%), ավտոբուսային (+36%) և մասնավոր տուրերը (+32%)։ «Yandex Ads-ը բիզնեսի համար» համաժողովում շուկայի փորձագետները կիսվեցին Հայաստանում բրենդների զարգացման արդյունավետ ռազմավարություններով և քննարկեցին տեղական և միջազգային մակարդակով մարքեթինգային առաջխաղացման և բիզնեսի զարգացման հնարավորությունները։ Tweet Դիտում՝ 3310