Մերձավոր Արեւելքի հեղինակավոր Khaleej Times պարբերականը իր հոդվածում անդրադարձել է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ի գործունեությանը` որպես Հայաստանի եւ միջազգային շուկաների միջեւ ռազմավարական ֆինանսական կամուրջի օրինակ։Հոդվածում ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի Տնօրինության նախագահ եւ Գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանը ներկայացրել է բանկի զարգացման ռազմավարությունը՝ ընդգծելով միջազգային համագործակցության, նորարարական գործիքների եւ կայուն կառավարման համադրությունը։«Մեր առաքելությունն է՝ միավորել Հայաստանի ներուժը եւ միջազգային շուկաների հնարավորությունները։ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային բիզնես հարթակ, իսկ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը՝ վստահելի ֆինանսական գործընկեր եւ կամուրջ ներդրողների համար», – նշել է Գեւորգ Մաչանյանը։Նրա խոսքով՝ բանկը երկու տասնամյակից ավելի հետեւողականորեն զարգացնում է կորպորատիվ եւ ներդրումային բանկային ուղղությունները՝ առաջարկելով այլընտրանքային ֆինանսական լուծումներ, ինչպիսիք են առեւտրի ֆինանսավորումը, բանկային երաշխիքները, ակրեդիտիվներն ու ֆակտորինգը:«Այս տարիների ընթացքում ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ձեւավորել է վստահելի գործընկերոջ հեղինակություն ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային հարթակում` աջակցելով իր հաճախորդներին անխոչընդոտ գործարքներ իրականացնել նաեւ միջազգային շուկաներում։Բանկի ռազմավարական առաջնահերթություններից են միջազգային չափանիշներին լիարժեք համապատասխանությունը, ռիսկերի արդյունավետ կառավարումը եւ թվային ենթակառուցվածքների զարգացումը։ Բացի այդ, շուտով բանկը կտեղափոխվի նոր գլխամասային գրասենյակ, ինչը հնարավորություն կտա ընդլայնել ծառայությունների շրջանակը եւ ապահովել ավելի հարմարավետ սպասարկման միջավայր հաճախորդների ու գործընկերների համար։ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը պատրաստ է աջակցել արտասահմանյան ներդրողներին եւ գործարարներին՝ Հայաստանում նոր հնարավորություններ բացահայտելու եւ տարածաշրջանային շուկաներ մուտք գործելու հարցում», - ասել է բանկի գործադիր տնօրենը։Ամբողջական հարցազրույցը` Khaleej Times հոդվածում:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 4323