Գերմանիան €152 միլիոն աջակցություն կտրամադրի Հայաստանին, որից €18 միլիոնը՝ անհատույց

31.10.2025 | 16:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գերմանիա #Հայաստան #Պապոյան
Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն այսօր ասել է, որ Գերմանիան €152 միլիոն աջակցություն կտրամադրի Հայաստանին:

«Այս արդյունքը գրանցվել է Հայաստան-Գերմանիա միջկառավարական հանձնաժողովների համատեղ նիստին: €152 միլիոնից €18 միլիոնը կտրամադրվի անհատույց՝ դրամաշնորհի տեսքով, իսկ €134 միլիոնը շատ ցածր տոկոսադրույքով վարկային միջոցներ են»,- Բեռլինից հրապարակված տեսանյութի միջով հայտնել է նախարարը:

Գեւորգ Պապոյանի խոսքով՝ գումարը կուղղվի Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկատիրության, վերականգնվող էներգետիկայի եւ ջրային համակարգերի զարգացմանը, Հայաստանի տնտեսության բազմաթիվ խնդիրների լուծմանը:
Դիտում՝ 1624

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW