ԿԲ-ն եւ EIB Global-ը 100 մլն եվրոյի վարկային պայմանագիր են ստորագրել

30.10.2025 | 09:42 Գլխավոր էջ / Նորություններ /
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը եւ Եվրոպական ներդրումային բանկի EIB Global ստորաբաժանման ղեկավար Մարիոն Հոենիկեն 100 մլն եվրոյի վարկային պայմանագիր են ստորագրել: 

Կենտրոնական բանկից հայտնում են, որ պայմանագրի նպատակն է ընդլայնել միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների, ինչպես նաեւ միջին կապիտալիզացիայով ընկերությունների ֆինանսական հասանելիությունը։ 

Ծրագիրը իրականացվում է Եվրոպական կայուն զարգացման հիմնադրամի (EFSD+) եւ Գերմանահայկական հիմնադրամի աջակցությամբ կուղղվի շուրջ 500 բիզնեսներին աջակցելուն:

Միջոցների առնվազն 45%-ը նախատեսվում է տրամադրել Երեւանից դուրս գործող ձեռնարկություններին, 30%-ը՝ կանանց ձեռներեցության խթանմանը, 40%-ը՝ «կանաչ» նախագծերին։ 

Կենտրոնական բանկը միջոցներ կտրամադրի տեղական բանկերին եւ վարկային կազմակերպություններին՝ ապահովելով դրանց արդյունավետ բաշխումը առավել նպատակային շահառուներին։ 
Դիտում՝ 1689

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW