Երևան /Մեդիամաքս/. “Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան Բանկի” կորպորատիվ արժեկտրոնային պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են և մոտ օրերս կցուցակվեն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում:Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնեցին բանկի մամլո ծառայությունում, պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է 2009 թվականի հունվարի 13-ին: Պարտատոմսերի տեղաբաշխումը բանկն իրականացրել է ինքնուրույն: Պարտատոմսերը ձեռք են բերել 38 ներդրողներ, այդ թվում` ֆիզիկական և իրավաբանական անձինք: Թողարկման մարքեթ-մեյքերներ կհանդիսանան “Արմսվիսբանկը” և “Կասկադ Ինվեստմենտսը”:Թողարկման ընդհանուր ծավալը կազմում է 1 մլրդ դրամ, մեկ պարտատոմսի անվանական արժեքը` 100 000 դրամ, շրջանառության ժամկետը` 365 օր (մարումը` 2010 թվականի հունվարի 13-ին), արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը` 9%: Հունվարի 30-ին “Էյչ-ս-Բի-Սի Բանկ Հայաստան” ՓԲԸ-ն դարձել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի անդամ: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին բորսայի մամլո-ծառայությունում, անդամի կարգավիճակը բանկին հնարավորություն է տալիս առեւտուր իրականացնելու բորսայում շրջանառվող բոլոր գործիքներով, ներառյալ կորպորատիվ արժեթղթերը, ՌԵՊՈ պայմանագրերը, պետական պարտատոմսերն ու արտարժույթը: Tweet Դիտում՝ 14385