Վստահության ծառայություններ մատուցող imID-ին՝ DigiTec 2025-ին

11.10.2025 | 12:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#imID #DigiTec 2025
«Անցյալ, ներկա եւ ապագա». հոկտեմբերի 10-12-ի Հայաստանում վստահության ծառայություններ մատուցող imID ընկերությունը մասնակցում է երկրի ամենամասշտաբային տեխնոլոգիական միջոցառմանը՝ DigiTec 2025-ին։ 

Ցուցահանդեսին imID-ն հանդես է գալիս իր յուրօրինակ եւ ինտերակտիվ տաղավարով, որտեղ այցելուները հնարավորություն ունեն բացահայտելու իրենց ինքնության էվոլյուցիան՝ թղթային անցյալից մինչեւ ժամանակակից անվտանգ, արագ եւ ապահով լուծումների առկայություն, եւ գործնականորեն կիրառելու ընկերության ծառայությունները։ 

Տաղավարում այցելուները կարող են ակտիվացնել իրենց imID-ն, որը տրամադրվում է Հայաստանի երեք հեռահաղորդակցության օպերատորների՝ Team Telecom Armenia-ի, Ucom-ի եւ Viva-ի կողմից, եւ գործնականում ծանոթանալու անվտանգ նույնականացման, վավերացման եւ թվային ստորագրության մեխանիզմներին։ Այնուհետեւ, նրանք կանցնեն երեք «ժամային գոտիներով»՝ ականատես լինելու, թե ինչպես է imID-ն վերացնում անալոգային անցյալի անարդյունավետ լուծումները եւ ճանապարհ հարթում դեպի ապագա, որտեղ յուրաքանչյուր թվային փոխգործակցություն ակնթարթային է, վավերացված եւ վստահելի։

«Մեր նպատակն է հեշտացնել մարդկանց առօրյա կյանքը՝ ստեղծելով ինքնության նույնականացման պարզ, անվտանգ եւ ամբողջովին թվային համակարգ։ Յուրաքանչյուր քաղաքացի պետք է ծառայություններից օգտվելու՝ ստորագրելու, խիստ նույնականանալու եւ գործարքներ կատարելու հնարավորություն ունենա, եւ այս ամենը պետք է լինի առանց խոչընդոտի՝ ընդամենը վայրկյանների ընթացքում։ 

imID-ի միջոցով մենք ձեւավորում ենք միասնական եւ վստահելի թվային ինքնության էկոհամակարգ, որը փոխարինում է թղթաբանությանը, խնայում ժամանակ եւ ապահովում, որ յուրաքանչյուր փոխգործակցություն՝ թե՛ բանկի, թե՛ հեռահաղորդակցության եւ թե՛ պետական կառույցի հետ, լինի արագ, անվտանգ եւ իրավական ուժ ունենա»- նշել է imID-ի գլխավոր տնօրեն Կարեն Մկոյանը եւ հավելել․ «imID-ն իր գործունեությամբ Հայաստանում թվային վստահության նոր ստանդարտներ է ձեւավորում՝ միաժամանակ ապահովելով երկրի թվային էկոհամակարգի լիարժեք համապատասխանությունը եվրոպական բարձրագույն ստանդարտներին»։

imID-ն ստեղծվել է 2024 թվականին՝ Հայաստանի առաջատար տասը բանկերի եւ երեք հեռահաղորդակցության ընկերությունների միավորմամբ։ Ընկերությունը տրամադրում է անվտանգ եւ հուսալի էլեկտրոնային ինքնության հաստատման լուծումներ՝ անհատների, բիզնեսների եւ պետական կառույցների համար։ Այն քաղաքացիներին ապահովում է թվային նույնականացման վստահելի եւ արդյունավետ այնպիսի գործիքներով, որոնց շնորհիվ թվային աշխարհի հետ նրանց շփումը կդառնա առավել անվտանգ ու անխափան։ 

2025 թվականի հուլիսին ընկերությունը ձեռք է բերել Mobile ID համակարգը (այժմ արդեն imID)՝ միավորելով Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի ինքնության նույնականացման ենթակառուցվածքները մեկ միասնական հարթակի ներքո եւ ապահովելով ինքնության ծառայությունների անխափան հասանելիություն ողջ երկրի տարածքում։ Վերջերս imID-ն ներկայացրել է նաեւ MobileID eSIM ծառայությունը, որը հնարավորություն է տալիս օգտատերերին eSIM-ը կիրառող սարքերով հասանելիություն ունենալ թվային ինքնության ծառայություններին՝ առանց ֆիզիկական SIM քարտի անհրաժեշտության։ 

«imID-ի յուրաքանչյուր ծառայության հիմքում ընկած են ընկերության հինգ հիմնական արժեքները՝ անվտանգություն, վստահություն, նորարարություն, մարդակենտրոնություն եւ ներառականություն։ Սրանք այն սկզբունքներն են, որոնցով մենք առաջնորդվում ենք ապահով, հասանելի եւ հարմարավետ թվային միջավայրի ձեւավորման մեր գործունեության բոլոր փուլերում։  DigiTec 2025-ին մասնակցությամբ մենք ուզում ենք, որ յուրաքանչյուր այցելու հնարավորություն ունենա ծանոթանալու իրեն տրված բոլոր հնարավորություններին եւ գործնականում կիրառելու դրանք, տեսնելու, թե որքան հեշտ կարող են լինել առօրյա գործընթացները վստահության ծառայությունների հետ։ 

Եվ այս ամենն ուղղակի նորագույն տեխնոլոգիաների ինտեգրման մասին չէ․ սա վերաբերում է առօրյա կյանքի փոխակերպմանը, ծառայությունների արդիականացմանը եւ Հայաստանի թվային ապագայի ձեւավորմանը» - նշել է imID-ի պրոդուկտի եւ մարքեթինգի գլխավոր տնօրեն Արմեն Ավագ Ավագյանը։ 

Որպես վստահության ծառայություններ մատուցող ընկերություն՝ imID-ն բիզնեսներին եւ պետական կառույցներին ապահովում է վստահելի ու անվտանգ թվային ծառայությունների ամբողջական համակարգ՝ Identity-as-a-Service (IDaaS) անվտանգ նույնականացում եւ ինքնության հաստատում, Signature-as-a-Service (SignaaS) հեռավար որակավորված էլեկտրոնային ստորագրություններ՝ լիարժեք իրավական ուժով եւ միջազգային ստանդարտներին համապատասխան։ Յուրաքանչյուր գործարք ապահովվում է հզոր գաղտնագրման եւ գործառնական պաշտպանական մեխանիզմներով։

Ընդամենը օրեր առաջ՝ հոկտեմբերի 2-ին, imID-ն ռազմավարական համագործակցության պայմանագիր է կնքել էստոնական առաջատար վստահության ծառայությունների մատակարար SK ID Solutions-ի հետ, որի շնորհիվ ընկերությունը 2026 թվականի առաջին եռամսյակին կթողարկի իր նոր սերնդի imID Digital ID հավելվածը։ Վերջինիս հիմքում imID-ի արդի ժամանակակից ենթակառուցվածքն է եւ SK ID Solutions-ի՝ թվային ինքնության ոլորտում ձեռք բերած 25 տարվա փորձառությունը։ 

Նոր հավելվածը եւս մեկ քայլ է դեպի համընդհանուր թվային տնտեսություն։ Այն թույլ կտա անվտանգ թվային նույնականացում, ստորագրում եւ նույնության հաստատում ինչպես քաղաքացիների, այնպես էլ բիզնեսների եւ պետական հաստատությունների համար։
Դիտում՝ 4426
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW