Converse Mobile-ում հասանելի է վարկավորման նոր գործիք. C360 Neo, Nektar, Ultra, Elite եւ ավելի բարձր դասի փաթեթներին բաժանորդագրված հաճախորդները կարող են հաշված րոպեների ընթացքում հավելվածով դիմել եւ ստանալ վարկային սահմանաչափ փաթեթի հիմնական քարտին:Ինչու՞ ընտրել օվերդրաֆթՕվերդրաֆթը նախատեսված է ընթացիկ անկանխատեսելի ծախսերի համար, երբ կարճ ժամկետով գումար է հարկավոր ծախսելու եւ, օրինակ, առաջիկա աշխատավարձից համալրելու համար: Այն առաջադեմ ֆինանսական գործիք է անկանխիկ վճարումները նախընտրող անձանց համար եւ բավական մեծ պահանաջարկ ունի բանկի հաճախորդների շրջանում։Հետաքրքրական է. միջազգային փորձը եւս հաստատում է օվերդրաֆթերի նկատմամբ պահանջարկը. ABA (American Bankers Association) տվյալներով՝ շուրջ 67% հաճախորդների համար կարեւոր է բանկի կողմից օվերդրաֆթի հնարավորություն ունենալ։Կոնվերս Բանկի C360 օվերդրաֆթի հիմնական առավելությունները մի քանիսն ենԱրագություն․ Բանկի մոբայլ օգտատերերը կարող են ստանալ օվերդրաֆթ ընդամենը մի քանի րոպեում՝ առանց ավելորդ փաստաթղթերի ու հերթերի։ Գումարը հասանելի կդառնա րոպեների ընթացքում։Օգտագործման եւ տոկոսագումարի վճարման հարցում ճկունություն․ Եթե ունեք հասանելի սահմանաչափ, ապա այն կարող եք օգտագործել անկանխիկ վճարումների կամ նույնիսկ կանխիկացման համար եւ, կախված այն հանգամանքից, թե ինչ ուղղությամբ եք օգտագործել, օգտվել արտոնյալ ժամանակահատվածից եւ չվճարել տոկոսագումար։Արտոնյալ ժամանակահատվածից օգտվելու հնարավորություն, որի դեպքում տոկոսագումար չեք վճարի. Այս դեպքում հնարավորություն ունեք կատարել անկանխիկ գնումներ եւ օգտվել մինչեւ 50 օր արտոնյալ ժամանակահատվածից․ յուրաքանչյուր ամսվա ընթացքում անկանխիկ գնումներ կատարելու նպատակով օգտագործված սահմանաչափի մասով տրվում է արտոնյալ ժամանակահատված մինչեւ օգտագործման ամսվան հաջորդող ամսվա 20-ը, եւ այդ ընթացքում սահմանաչափի օգտագործած մասն ամբողջությամբ համալրելու դեպքում տոկոսագումար չեք վճարի։ Այստեղ կարեւոր է հետեւել ամսական քաղվածքին։Ինչո՞վ է օվերդրաֆթը տարբերվում այլ սպառողական վարկերիցՕվերդրաֆտի եւ ժամանակացույցով սպառողական վարկերի հիմնական տարբերություններն են.- Այստեղ սահմանաչափը վերականգնվող է, եւ եթե ստանդարտ վարկի դեպքում Դուք օգտագործում եք գումարն ամբողջությամբ եւ սկսում եք գրաֆիկով կատարել մայր գումար եւ տոկոսագումար ներառող ամսական մարումներ, ապա այս դեպքում պարզապես անհրաժեշտ է վճարել տոկոսագումարները (առկայության դեպքում) եւ կատարել ամսական պարտադիր համալրում օգտագործած գումարի 10%-ի չափով: Այդ գումարը հետո կրկին հասանելի է դառնում օգտագործման համար։- Ստանդարտ վարկի դեպքում Դուք վճարում եք տոկոսագումար վարկի տրամադրման առաջին իսկ օրվանից, իսկ այս դեպքում տոկոսագումար վճարում եք միայն փաստացի օգտագործված գումարի նկատմամբ․ օրինակ, եթե ունեք գործող 500,000 ՀՀ դրամ սահմանաչափ, բայց օգտագործել եք ընդամենը 50,000 ՀՀ դրամը, տոկոսագումար կվճարեք միայն օգտագործած սահմանաչափի համար։ Եթե գումարը չեք օգտագործում, ապա չեք վճարում ընդհանրապես:Ինչպե՞ս դիմել օվերդրաֆթի Converse Mobile-ովConverse Mobile-ում օվերդրաֆթ ստանալը նույնքան հեշտ է, որքան քարտի կարգաբերումը կամ պատմության դիտումը: Պարզապես.• Բացեք «Վարկեր» բաժինը եւ ընտրեք «+ Նոր պրոդուկտ», հետեւեք հրահանգներին • Կամ մուտք գործեք Ձեր C360 Փաթեթի հիմնական քարտի «Օվերդրաֆթ» բաժին, հետեւեք հրահանգներին Համակարգն ավտոմատ ցույց կտա հասանելի սահմանաչափը եւ պայմանները, իսկ հաստատումից հետո գումարը հասանելի կդառնա Ձեր քարտային հաշվին։ Մանրամասն՝ այստեղ, 010 511 211Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 1309