Քննարկվել է Starbucks-ի՝ հայաստանյան շուկա մուտք գործելու հնարավորությունը

08.10.2025 | 17:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Starbucks #Հայաստան
Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ընդունել է Starbucks-Alshaya Group Eurasia ընկերության փոխնախագահ Ֆիգեն Իլգազին եւ անշարժ գույքի գծով տնօրեն Հանզադե Կուղուին՝ Starbucks-ի հայաստանյան շուկա մուտք գործելու հնարավորությունները քննարկելու նպատակով։ 

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստանի սրճարանային ոլորտի զարգացման հնարավորությունները՝ անդրադառնալով ոլորտում առկա ներուժին, ենթակառուցվածքների կատարելագործման հնարավորություններին, Հայաստանում սուրճի սպառման շուկայի առանձնահատկություններին եւ աճի միտումներին։

«Հայաստանը առաջարկում է կայուն, բաց եւ բարեփոխումներին միտված բիզնես միջավայր՝ հենված երիտասարդ եւ բարձր կրթական ներուժ ունեցող մարդկային ռեսուրսների, զբոսաշրջության ոլորտի շարունակական աճի, ինչպես նաեւ դինամիկ զարգացող եւ մրցունակ սպառողական շուկայի վրա»,- նշել է Գեւորգ Պապոյանը։

Հանդիպման ընթացքում նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել ընկերության ներկայացվածությանը հայկական շուկայում՝ ընդգծելով, որ այդ քայլը մեծապես կնպաստի նաեւ մեր երկրում զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։
Դիտում՝ 1728
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW