IDBank. Վերանորոգման վարկերը՝ արագ ու մատչելի

06.10.2025 | 14:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #վերանորոգման վարկ
IDBank-ն առաջարկում է ՀՀ դրամով մատչելի ու արագ վարկեր առաջնային շուկայից ձեռքբերված կամ ձեռքբերվող անշարժ գույքի վերանորոգման ու կահավորման համար։ 

Տրամադրվող վարկի գումարի չափը 2 միլիոնից մինչև 20 միլիոն ՀՀ դրամ է՝ 13․75% անվանական, և 14.50-14.80% տարեկան փաստացի տոկոսադրույքներով, որը հնարավոր կլինի մարել առավելագույնը 120 ամսվա ընթացքում։ Մինչև 10 մլն ՀՀ դրամի վարկը բանկը տրամադրում է առանց եկամուտների վերլուծության։ 

Բանկից հայտնել են, որ այլևս ստիպված չեք լինի վճարել վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար, սպասարկման, վարկային հայտի ուսումնասիրության ու գումարի կանխիկացման միջնորդավճարներ։ Վարկի հաստատումը շատ արագ է տեղի ունենում․ Բանկը մինչև 2 աշխատանքային օրվա ընթացքում կտեղեկացնի քեզ վարկի տրամադրման որոշման մասին։ 

«Սա հրաշալի հնարավորություն է նյարդեր ու գումար խնայելու համար, ուստի շտապեք դիմել IDBank-ի մոտակա մասնաճյուղ կամ կապ հաստատել բանկի կոնտակտային կենտրոնի հետ՝ վարկի հայտի դիմումը ներկայացնելու նպատակով»,- ասվում է բանկի հաղորդագրությունում։

Վարկի տրամադրման բոլոր մանրամասներին ծանոթանալու համար անցնել հղումով։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 7107
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW