Սեպտեմբերի 20-ին Զվարթնոցի տաճարը վերածվել էր յուրօրինակ բեմի, որտեղ անցյալի շունչը հանդիպեց էլեկտրոնային երաժշտությանը։ Այս բացառիկ միջոցառմանը միացել էր նաեւ Ամիօ բանկը՝ որպես հովանավոր։Բանկից հայտնել են, որ միջոցառման ընթացքում մասնակիցները ծանոթացել են բանկի թվային լուծումներին, առցանց հաճախորդ դառնալու հնարավորությանը, ինչպես նաեւ հատուկ առաջարկին, որով նոր հաճախորդները հնարավորություն ունեն ամեն ամիս ստանալու 5% քեշբեք՝ ՀՀ-ում կատարած առցանց գնումների, իսկ արտասահմանում՝ նաեւ անկանխիկ գնումների համար։ Առաջարկի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։«Ամիօ բանկը շարունակելու է աջակցել նորարարական եւ մշակութային իրադարձություններին՝ խրախուսելով ստեղծագործ մտածողությունն ու նոր գաղափարները»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 1387