Յունիբանկի «Մաշտոց» մասնաճյուղը հաճախորդներին սպասարկում է մինչեւ 19:00

29.09.2025 | 15:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #«Մաշտոց» մասնաճյուղ
Յունիբանկի «Մաշտոց» մասնաճյուղն անցել է երկարացված աշխատանքային ռեժիմի: Այժմ մասնաճյուղում հաճախորդները սպասարկվում են երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:30-19:00-ն: Մասնաճյուղի հասցեն՝ Երեւան, Մաշտոցի պողոտա 22/2:

«Այս որոշումը Յունիբանկի կողմից իր հաճախորդներին եւս մեկ ընդառաջ քայլ է եւ նրանց հանդեպ հոգածության ռազմավարության մի մասը:

Յունիբանկի թիմը մշտապես աշխատում է էլ ավելի բարելավել սպասարկման որակը՝ հաշվի առնելով հաճախորդների պահանջներն ու մասնաճյուղային ցանցի համար մշակելով ճկուն ռեժիմ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Մասնավորապես, «Դալմա» մասնաճյուղն աշխատում է առանց հանգստյան օրերի՝ 12:30-20:30, իսկ «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղը՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 10:30-21:30, իսկ շաբաթ օրը՝ 11:30-21:30: «Իսակով» մասնաճյուղը հաճախորդներին սպասարկում է աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-18:00-ն: «Զվարթնոց» մասնաճյուղն աշխատում է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի:

 «Միաժամանակ՝ Յունիբանկն ակտիվորեն զարգացնում է մոբայլ հավելվածները՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար: Դա կարեւոր ուղղություն է բանկի զարգացման համար, քանի որ գնալով ավելի շատ հաճախորդներ են նախընտրում բանկային գործարքները կատարել առցանց»,- ասվում է հաղորդագրությունում:
Դիտում՝ 5389
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW