UBPay եւ URemit դրամական փոխանցումների համակարգերը դարձել են գործընկերներ

11.09.2025 | 17:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#UBPay #URemit #Յունիբանկ
Հայաստանյան UBPay համակարգը համագործակցություն է սկսել կանադական Uremit ընկերության հետ, որը մասնագիտացած է միջազգային դրամական փոխանցումների ուղղությամբ: Համագործակցության շրջանակում հաճախորդները հնարավորություն են ստանում դրամական փոխանցումներ ուղարկել Հայաստանից ԱՄՆ, Կանադա, Վիետնամ, Ֆիլիպիններ, ԱՄԷ, Եգիպտոս, Թաիլանդ, Հնդկաստան, Չինաստան, Ինդոնեզիա, Շրի Լանկա, SEPA-ի կազմում ընդգրկված եվրոպական երկրներ եւ հակառակ ուղղությամբ:

Հայաստանից փոխանցումներն իրականացվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով: Հասցեատերերը կարող են գումարը ստանալ նշված երկրների ազգային արժույթով՝ բանկային հաշվեհամարին, քարտին կամ կանխիկ եղանակով: Uremit ցանցն ունի 150 000 վճարման կետ: Միջնորդավճարը կազմում է՝ սկսած 1%:

Մուտքը նոր շուկաներ UBPay-ի համար կարեւոր փուլ է նշանավորում: Գործընկերությունն URemit-ի հետ ընդլայնում է դրամական փոխանցումների աշխարհագրությունը եւ թույլ է տալիս UBPay-ին հաճախորդներին առաջարկել առավել շահավետ պայմաններ եւ փոխարժեքներ: Ներկա պահին UBPay-ին բաժին է ընկնում շուկայի ավելի քան 30%-ը:

ՀՀ ԿԲ պաշտոնական տվյալների համաձայն՝ 2025թ.-ի առաջին կիսամյակում արագ դրամական փոխանցումների համակարգերով Հայաստան եւ երկրից դուրս կատարված ֆիզիկական անձանց փոխանցումներն աճել են 6.7%-ով՝ 2024թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Փոխանցումների միջին ամսական աճը 2025թ.-ի հունվար–հուլիս ամիսներին կազմել է շուրջ 8.2%։

«Մենք հասկանում ենք, թե շատ ընտանիքների համար որքան կարեւոր են արագ եւ հուսալի դրամական փոխանցումները: Դրանք անհրաժեշտ են ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակով՝ օգնելով հոգալ ամենօրյա, բժշկական եւ կրթական ծախսերը: Uremit-ի հետ համագործակցությունը կարեւոր քայլ է մեր ծառայությունների մատչելիության եւ հարմարավետության բարձրացման համար: Մենք ուրախ ենք տեխնոլոգիապես զարգացած եւ դինամիկ աճող ընկերության հետ համագործակցության առթիվ, որի շնորհիվ մենք մեր հաճախորդների համար բացում ենք ավելի լայն հնարավորություններ՝ արագ եւ անվտանգ դրամական փոխանցումներ կատարելու համար»,- նշել է UBPay-ի տնօրեն Սեյրան Սարգսյանը:

UBPay-ը տեխնոլոգիական հարթակ է, որն ապահովում է հուսալի դրամական փոխանցումներ: Այն առաջարկում է ժամանակակից ֆինտեխ լուծումներ, որն օգնում է բանկերին եւ վճարահաշվարկային ընկերություններին հեշտությամբ ինտեգրել դրամական փոխանցումների ծառայությունները:

ՀՀ Կենտրոնական բանկը 2025թ. հուլիսի 29-ին UBPay-ին եւ URemit-ին համագործակցության թույլտվություն է տվել:

Uremit-ը՝ որպես ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերություն 2006թ.-ից գրանցված է Կանադայի ֆինանսական գործարքների եւ հաշվետվությունների վերլուծության կենտրոնում (FINTRAC)՝ MSB կանոնների համաձայն։

UBPay-ը գործում է ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 32Ա որոշման համաձայն։ Համակարգի օպերատորն է «Յունիբանկ» ԲԲԸ-ն:
Դիտում՝ 13904
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW