Կոնվերս Բանկ. Կանաչ եւ էներգաարդյունավետ վարկավորում բիզնեսին

10.09.2025 | 16:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ
Կոնվերս Բանկն առաջարկում է էներգաարդյունավետ, կանաչ եւ ռեսուրսախնայող ներդրումների խթանմանը միտված վարկային պրոդուկտ:

ՎԶԵԲ «Կանաչ տնտեսության ֆինանսավորում» ծրագրի շրջանակում ներդրված պրոդուկտից կարող են օգտվել ՀՀ-ում գրանցված եւ գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը եւ գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական անձինք: Ֆինանսավորումը կարող է ուղղվել նաեւ էլեկտրամոբիլների եւ արեւային կայանների ձեռքբերմանը։ 

««Կանաչ ֆինանսավորումը» Կոնվերս Բանկի ռազմավարության առանցքային բաղադրիչներից մեկն է: Բանկը կարեւորում է բիզնես միջավայրի կայուն զարգացումը՝ տրամադրելով ֆինանսական լուծումներ, որոնք նպաստում են ոչ միայն տնտեսական աճին, այլեւ ունեն դրական բնապահպանական ազդեցություն՝ մեղմելով տնտեսական գործունեության բացասական ազդեցությունը կլիմայի վրա»,-ասել են բանկում: 

Վարկը տրամադրվում է մինչեւ $3 միլիոնին կամ համարժեք ՀՀ դրամի կամ Եվրոյի չափով, առավելագույնը 84 ամիս ժամկետով։ Պրոդուկտի շրջանակում որոշ տեխնոլոգիաների ներդրումների համար հնարավոր է մինչեւ 15% ֆինանսական խրախուսում:

Մանրամասներն՝ այստեղ, զանգահարել 010511211 հեռախոսահամարով:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
Դիտում՝ 2746

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW