Բիզնես՝ զրոյից. Stepanyans' Gastro Yard

10.09.2025 | 14:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա Ֆեդերացիա #Stepanyans' Gastro Yard
Վայոց ձորի Արենի գյուղում Ստեփանյանների ընտանիքը հայրական տանը ստեղծել է յուրահատուկ գաստրո բակ՝ պահպանելով ավանդույթներն ու համադրելով դրանք ժամանակակից մոտեցումների հետ։ Գաստրո բակն անվանել են իրենց ազգանունով՝ Stepanyans' Gastro Yard։

Ստեփանյանների գաստրո բակը տարվա բոլոր ամիսներին ընդունում է հարյուրավոր զբոսաշրջիկների՝ հյուրասիրելով հայկական ավանդական ուտեստներ եւ ներկայացնելով տեղում պատրաստված գինիներ։ Ստեփանյանները գինին պատրաստում են սեփական այգիներից ստացված բարձրորակ խաղողից՝ համադրելով ավանդականն ու գինու պատրաստման ժամանակակից տեխնոլոգիաները։

Գաստրո բակում ներկայացվում է գինիների լայն տեսականի՝ սպիտակ, կարմիր, վարդագույն, ինչպես նաեւ անապակ ու հնեցված տեսակներ։

Ստեփանյանների գաստրո բակը Ակբա Ֆեդերացիայի եւ NABU Հայաստանի «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շահառուներից է։ Տրամադրված դրամաշնորհի միջոցներով կարողացել են վերազինել խոհանոցը եւ նոր սարքավորումներ ձեռք բերել։

«Մեր բիզնեսը սկսել ենք զրոյից. բնականաբար դժվարություններ կային, բայց նպատակ էինք դրել ու հասել ենք այն ամենին, ինչ ցանկանում էինք: Արենիում գրեթե բոլորը գինոգործությամբ են զբաղվել ու յուրաքանչյուրն իր եւ հյուրերի համար գինի է պատրաստել: Մենք մեր գինիները պատրաստում ենք՝ օգտագործելով ավանդականից մինչեւ ժամանակակից տեխնոլոգիաներ՝ կարասներից մինչեւ ժամանակակից տանկերներ։ Սոցիալական ցանցերի միջոցով տեղեկացանք «Լավագույն գաստրո բակ» մրցույթի մասին, լրացրեցինք ձեւաթուղթն ու հետո Ակբա Ֆեդերացիայի մասնագետների կողմից արված մոնիթորինգից հետո ճանաչվեցինք լավագույնը, ինչի շնորհիվ կարողացանք վերազինել մեր խոհանոցը»,- նշել է Stepanyans' Gastro Yard-ի տնօրեն Հայկ Ստեփանյանը։

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 75% մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

Դիտում՝ 2169
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW