Կենտրոնական բանկը հայտարարում է հանրային քննարկում հուլիսի 4-ին ուժի մեջ մտած «Կրիպտոակտիվների մասին» օրենքի կիրարկման համար անհրաժեշտ կարգավորումների նախագծերի շուրջ:ԿԲ-ից հայտնել են, որ առաջիկա ամիսներին նախատեսվում է հանրայնացնել եւ հրապարակել հետեւյալ նախագծերը.• կրիպտոակտիվների առաջարկի փաստաթղթի բովանդակության նկատմամբ պահանջներ,• կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց (ԿԱԾՄԱ) գրանցման, լիցենզավորման ընթացակարգեր,• ԿԱԾՄԱ-ների ղեկավարների գրանցման կարգ,• ԿԱԾՄԱ-ների հաճախորդների միջոցների պաշտպանության կանոններ,• ԿԱԾՄԱ-ների տնտեսական նորմատիվների, դրանց չափերի եւ հաշվարկման կարգ,• ԿԱԾՄԱ-ների գործունեության նկատմամբ ըստ ծառայության կամ գործունեության մանրամասն պահանջներ,• ԿԱԾՄԱ-ների գործառույթների պատվիրակման կանոններ: Նշվածի համատեքստում ԿԲ-ն ներկայացնում է «Կրիպտոակտիվների առաջարկի փաստաթղթի բովանդակության նկատմամբ պահանջներ» կանոնակարգի նախագիծը՝ միաժամանակ հայտնելով նախագծի հանրային քննարկման գործընթացի մեկնարկի մասին:Այսպիսով, բոլոր շահագրգիռ անձանց իրենց դիտարկումներն ու առաջարկությունները կարող եք նախագծի վերաբերյալ ներկայացնել մինչեւ սեպտեմբերի 19 ը ՝ դրանք ուղարկելով mcba@cba.am էլեկտրոնային հասցեին՝ որպես նամակի թեմա (subject) նշելով «Կրիպտոակտիվների առաջարկի փաստաթուղթ»: ԿԲ-ից խնդրում են նամակում նշել անուն ազգանուն, առկայության դեպքում այն կազմակերպությունը, որը ներկայացնում եք, ինչպես նաեւ կոնտակտային տվյալ հետադարձ կապի հաստատման համար: Ներկայացված առաջարկությունները Կենտրոնական բանկի կողմից ամփոփելուց հետո կկազմակերպվի հանդիպում դիտարկումներով հանդես եկած անձանց եւ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ դրանք քննարկելու նպատակով, իսկ ստացված դիտարկումներն ու դրանց վերաբերյալ դիրքորոշումները կհրապարակվեն: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 2603