Հունվարի 1-ից կգործի ապրանքաշրջանառության նոր հսկողության մեխանիզմ

04.09.2025 | 16:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ապրանքաշրջանառություն
Կառավարությունը հավանություն է տվել Պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած ապրանքաշրջանառության նոր հսկողության մեխանիզմի վերաբերյալ նախագծին:

ՊԵԿ-ից հայտնել են, որ նախաձեռնության նպատակն է ապահովել դրոշմավորման ծածկագրով ապրանքի շրջանառության ամբողջ շղթայի նկատմամբ հետագծելիությունը: Առաջարկվում է սահմանել հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա՝ դրոշմավորված ապրանքների մատակարարման դեպքում հսկիչ (նույնականացման) նշանների եւ դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը հաշվարկային փաստաթղթում ներառելու դեպքերը, կարգը եւ ժամկետները։

2026 թվականի հունվարի 1-ից ալկոհոլի եւ ծխախոտի շարժի մասին տեղեկատվությունը կարտացոլվի հաշվարկային փաստաթղթերում:
Նշվում է, որ այս մեխանիզմը ՊԵԿ-ին հնարավորություն կտա հետեւել ապրանքաշրջանառության բոլոր փուլերին՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչեւ վերջնական սպառում, ինչպես նաեւ կկրճատվի ստվերը:

Կառավարությունը նախատեսում է բոլոր գործընթացները՝ վճարումները, ՀԴՄ–ի ֆիքսումները, ապրանքաշրջանառությունը եւ հաշվապահությունը միավորել մեկ համակարգում:
Դիտում՝ 2085

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW