Նոր ֆինանսավորման հնարավորություն. անգրավ գյուղատնտեսական վարկ ԱրարատԲանկից

29.08.2025 | 16:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #գյուղատնտեսական վարկ
Տնտեսության կարեւորագույն ճյուղերից մեկի՝ գյուղատնտեսության կայուն զարգացման համար ԱրարատԲանկն առաջարկում է նոր պրոդուկտ՝ «Անգրավ գյուղատնտեսական վարկ», որը նախատեսված է գյուղատնտեսական ոլորտում գործունեություն ծավալող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատերերի համար։

Այս շրջանում գյուղացիները, ֆերմերային տնտեսությունները, եւ առհասարակ, ագրարային բիզնեսով զբաղվողներն արդեն նոր ծրագրերի ու հաջորդ տարվա աշխատանքների մասին են մտածում՝ վառելիք, սերմացու, պարարտանյութ, ընթացիկ գյուղատնտեսական ծախսերի իրականացում։ 

Վարկի պայմանները մրցունակ են, գումարը՝ մինչեւ 10 մլն ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար, առավելագույնը 60 ամիս ժամկետով։ Պահանջվում է առնվազն 1 անձի երաշխավորություն։

Վարկատեսակը թույլ է տալիս համալրել շրջանառու միջոցները, ձեռք բերել հիմնական միջոցներ, իրականացնել շինարարական աշխատանքներ, կատարել կապիտալ ներդրումներ, մարել կրեդիտորական պարտքը, իրականացնել ընթացիկ գյուղատնտեսական ծախսեր, ինչպես նաեւ ուղղել տնտեսապես հիմնավորված այլ նպատակներին։ 

«Օգտվե՛ք ԱրարատԲանկի՝ անգրավ գյուղատնտեսական վարկի առաջարկից, որը մշակվել է տարվա այս շրջանում վարկառուների կարիքներն ու զարգացման հնարավորությունները հաշվի առնելով: 

Գյուղատնտեսական ոլորտում գործունեություն ծավալող հաճախորդները մշտապես ԱրարատԲանկի ուշադրության կենտրոնում են։ Մեր երկրի տարածքային համաչափ զարգացումն անհնար է պատկերացնել առանց գյուղատնտեսության ոլորտի աջակցության, հետեւաբար մրցունակ եւ ճկուն պայմաններով այս վարկատեսակը կօգնի ձեզ՝ զարգացնելու  տնտեսությունը եւ լուծելու գյուղտնտեսության հրատապ խնդիրները, որպեսզի ամեն աշուն ավելի առատ լինի, քան նախորդը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մանրամասների համար այցելեք ԱրարատԲանկի ցանկացած մարզային մասնաճյուղ, բանկի պաշտոնական կայք կամ զանգահարեք +374 10 59 23 23:

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Դիտում՝ 6141
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW